o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թեկուզ 70 հոգու էլ ձերբակալեն, մի օր մարդկանց դա էլ է ձանձրացնելու». Ալ. Իսկանդարյան (Տեսանյութ)

23.10.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Թեկուզ 70 հոգու էլ ձերբակալեն, մի օր մարդկանց դա էլ է ձանձրացնելու». Ալ. Իսկանդարյան (Տեսանյութ)

Քաղաքական արշավն ընդդեմ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, նրա ընտանիքի, սանիկների եւ մտերիմների նկատմամբ` «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ երկրում ստեղծված ներկա իրավիճակում բնական է համարում: Ըստ նրա` ամեն ինչ պարզ է:

«Ուսանողների պահանջն արդարացի է եւ տեղին». Ռեֆորմիստների կուսակցություն

«ՏԱՐԻՈՒԿԵՍ ԷՅՖՈՐԻԱՆ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՊԱՀՊԱՆՎԵԼ»

- Հակված չեմ քննարկել իրավական իրականությունը, ինչ վերաբերում է քաղաքականինՀայաստանում տեղի է ունեցել քաղաքական էլիտայի փոփոխություն, եւ նոր էլիտան հեռացնում է նախկիններին: Նրանք նախկիններին հեռացրին գործադիր, օրենսդիր իշխանությունից, եւ հիմա հերթը դատական իշխանությանն է եւ մամուլինը: Դուք ի՞նչ էիք սպասում, որ սա պետք է կանգ առնե՞ր: Իսկ թե ինչու Սահմանադրական դատարանի հետ կապված հարցն այսքան երկար տեւեց, պայմանավորված է նրանով, որ այն գործիքը, որով հեռացնում էին նախկիններին, հիմա նույն ձեւով չի աշխատում: Մեկուկես տարի առաջ ձեռքի մի շարժումով հարյուր հազարավոր մարդիկ էին հավաքվում ԱԺ-ի դիմաց եւ ստիպում խորհրդարանին վայր դնել մանդատները, վարչապետ ընտրել եւ այդպես հասնում էին իրենց նպատակին, այսինքն` կար հանրային լայն աջակցություն: Ընդ որում` այն ուժեղ, բայց միակ գործիքն էր այսօրվա իշխանության: Բայց հիմա այդ աջակցությունը նվազում է, որովհետեւ տարիուկես էյֆորիան չէր կարող պահպանվել: Եթե հնարավոր լիներ հիմա 5 հազար մարդ փողոց դուրս բերել, լրիվ այլ իրավիճակ կունենայինք` պարոն Թովմասյանի հետ կապված: Սակայն, ակներեւ է, որ այդպես չի լինում: Դրա համար էլ ասում եմ, որ տրամաբանական է ստեղծված իրավիճակը, որովհետեւ դեռեւս նախկինում պաշտոնավարած գործիչները կա՛մ պետք է հեռանան, կա՛մ պետք է լիովին ենթարկվեն նոր իշխանությանը: Բայց ո՛չ մեկի, ո՛չ մյուսի համար եղած գործիքակազմը բավարար չէ: Քաղաքական առումով շատ հետաքրքիր է հետեւել այս ամենին:

​​​​​​​«Արայիկ Հարությունյանին նոր անակնկալներ են սպասվում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Պարոն Իսկանդարյան, Դուք նշեցիք, որ հակված չեք քննարկել իրավական գործընթացները, սակայն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է բացահայտ հայտարարում, որ Սահմանադրական դատարանում իրենք ունեն քաղաքական խնդիր:

Ինձ պետք չէ ո՛չ Տիգրան Ավինյանի, ո՛չ էլ մեկ ուրիշի խոսքերը հաստատել, որպեսզի հասկանայի, որ այս ամենը պատահական համընկնում չէ: Պարզ է, որ եթե չլիներ հեղափոխություն, եթե չգար վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդդեմ Թովմասյանի ոչ մի իրավական գործընթաց էլ տեղի չէր ունենա միայն նրա համար, որ, ասենք թե, իր հայրը սխալ է կառուցել տան տանիքը: Ակնհայտ է, որ այս գործընթացում, մեղմ ասած, շատ է քաղաքականությունը: Պարզ է, որ իշխանությունն օրինական ճանապարհ են փնտրում պարոն Թովմասյանից ազատվելու համար, իսկ այդ ճանապարհ գտնելը շատ բարդ է: Հետեւաբար, քայլեր են արվում, որ ինքը հրաժարական տա: Դրա համար էլ ձգձգվում է այս ամենը:

​​​​​​​«Նիկոլը գիտի հին թվերն ա, դեռ չի պատկերացնում երկրում տիրող իրավիճակը». Վահան Բաբայան (Տեսանյութ)

«ՄԱՐԴԿԱՆՑ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՄԱՐՈՒՄ ԵՆ»

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Այս տեղեկության առաջին իսկ պահից բոլորի համար պարզ էր, որ սա եւս մեկ քայլ է ընդդեմ Հրայր Թովմասյանի: Ի՞նչ կասեք այս մասին:

«Ծխելը սեքսուալ է…». հակածխախոտային օրենքը հետաձգվեց

Չգիտեմ` որեւէ տեղեկություն չունեմ, եթե անգամ անձնական կարծիք ունենայի, երբեք չէի բարձրաձայնի: Բամբասանքներ չեմ մեկնաբանում: Չեմ կարծում, որ սա կարեւոր է: Իհարկե, կարեւոր է կոնկրետ անձի առումով, որովհետեւ նա ունի ընտանիք, ընկերներ, բարեկամներ եւ այլն: Ինձ համար, որպես քաղաքագետ, կարեւոր են այն միտումները, որոնք տեղի են ունենում ընդհանուր առմամբ: Իսկ այն լրիվ տեղավորվում է այն համակարգում, որը մեր երկրում կա: Հեղափոխությունից տնտեսական սպասումները, որոնք հանրության լայն շրջանակներն ունեին, հիմա չկա: Բայց չէ՞ որ այդ սպասումները կար մինչեւ հեղափոխությունը, թեպետ նույն այսօրվա իշխանությունները չէին ասում, թե վաղը Հայաստանը Շվեյցարիա է դառնալու: Այդուհանդերձ, մարդկանց սպասումները մարում են, մարդիկ այլեւս չեն մտածում, որ արագաչափերը հանելու են, եւ ամեն ինչ լավ է լինելու: Դրա համար մարդկանց պետք է մի բան տալ, բայց կգա պահը, որ սա էլ չի աշխատի: Թեկուզ 70 հոգու է ձերբակալեն, մի օր մարդկանց դա էլ է ձանձրացնելու:

«Ժամանակ». Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործը նոյեմբերի վերջին կուղարկվի դատարան

Ի վերջո, այս ամենը Դուք բնակա՞ն եք համարում, պետք է հանրությունը հարմարվի՞ ամենօրյա ռեժիմով ձերբակալություններին, մամուլի նկատմամբ հարձակումներին, թե՞ ինչ-որ պահի պետք է կանգ առնել:

Սրանք երկու տարբեր հարցեր են: Այո, համարում եմ բնական, բայց բնական չի նշանակում լավ: Որպես տասնյակ հեղափոխությունների մասին փաթեթներ կարդացած, մի քանի հեղափոխությունների իր աչքերով հետեւած, ԱՄՆ-ում իր ուսուցիչներից հեղափոխության թեորիաները սովորած մարդ, իսկապես, կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում  տրամաբանական է եւ բնական: Տեղի է ունեցել իշխանափոխություն, եւ նոր մարդիկ հեռացնում են իրենց ճանապարհից նախկինների մարդկանց այն ձեւերով, ինչ ձեւերով թույլատրելի է: Ես դեռ տարիուկես առաջ էի ասում, որ մարդիկ հեղափոխություն են անում, որ իրենք լինեն իշխանության ղեկին, ուրիշ էլ ի՞նչ կարելի էր սպասել: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, թե  համակերպվե՞լ, լա՞վ է, թե վատ` իմ  գործը չէ: Ես հոգեւորական չեմ, այլ քաղաքագետ եմ եւ կարող եմ միայն գնահատել իրավիճակը: Լավ է, թե` վատ, յուրաքանչյուր քաղաքացի պատկերացնում է իր ընկալումներով: Կարող եմ ասել, որ նախորդ տարվա ապրիլին այդ նույն քաղաքացիներն այլ կերպ էին ընկալում իրավիճակը, հիմա` այլ: Ձեռքի մի շարժումով հանրության լայն աջակցությունը ստանալու հնարավորությունն այլեւս չկա, ինչը շատ կարեւոր է յուրաքանչյուր իշխանության համար, եթե այն օգտագործում է ինչ-որ բանի համար, օրինակ, օրենսդրական փոփոխությունների, բարեփոխումնների համար: Իսկ եթե դու հանրության լայն աջակցությունից օգտվում ես` ուղղակի նրանց լայն աջակցությունից օգտվելու համար, այն գնալով նվազելու է: Իսկ ներկա իրավիճակը քաղաքացիները ինչպես կընկալելն, ես զուտ կհետեւեմ դրան:

«Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացման բյուջեն կազմում է 52 հազար դրամ. Նարեկ Մալյան (Տեսանյութ)

Այսինքն` սպասել, որ նույն հանրությունը գնա եւ բախվի պատին կամ ոտքն առնի քարի՞ն:

Էլի եմ ասում` չեմ ասի` ինչն է լավ, ինչը` վատ, ցուցումներ չեմ տա, կոչ չեմ անի ոչ մեկին ոչ մի բանի, քանի որ մարդկանց համար լավն ու վատը շատ տարբեր է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА