o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

23.10.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԲԱՄԲԱՍԱՆՔ

Շատերը երեւի հիշում են, թե ինչպիսի ոգեւորությամբ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ սազը ձեռքն առած գովաբանում էր Նիկոլին` ողջամիտ մարդկանց վրա թողնելով, մեղմ ասած, ոչ այնքան հաճելի տպավորություն: Եվ ահա, ինչքան էլ զարմանալի լինի, պրոֆեսորը որոշել է մտահոգություն հայտնել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագծի շուրջ, որով մասնավորապես առաջարկվում է ԳԱԱ ինստիտուտները միացնել բուհերին: Ավելին, նա զարմանալիորեն արդեն բավականին սուր մակդիրներով է նախշում թավշիստների որոշ ներկայացուցիչների. «Սա ծրագիր է` քանդելու ակադեմիան, այսինքն` գիտությունը: Երկիրը պետք է ունենա ակադեմիա: Եթե սա քաղաքակիրթ երկիր է, եւ մենք քաղաքակիրթ ազգ ենք, ուրեմն ունենք մեր սիմվոլները, որոնք միայն սիմվոլ չեն: Գիտությունների ակադեմիա, օպերային թատրոն, պատկերասրահ, Մատենադարան, սիմֆոնիկ նվագախումբ, սրանք պարտադիր են, իսկ եթե որոշ խավարամոլներ ինչ-որ անձնական նպատակներով ուզում են բաներ քանդել»: Ինչեւէ, ավելի լավ է օր ծերության, քան երբեք:

Հիշո՞ւմ եք ԼԳԲՏ պաշտպան, ֆեմ-ակտիվիստուհի ԼՅՈՒՍԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ: Այն, որ զարմացրել էր շատերին սորոսածին «բռնության ձայնը» ծրագրի շրջանակներում մեկ օրվա մեջ 150-ից ավել բռնաբարության սահմռկեցուցիչ  պատմություն «արտադրելով» եւ անտեղյակ մարդկանց ու շահադիտական նպատակ հետապնդող որոշ անձանց ապահովելով հուզական բարձր ֆոն ստեղծող հումքով: Եվ ահա նա հանդես է եկել շոկ առաջացնող նոր առաջարկությամբ. «Սկսում եմ մտածել, որ կուսության պահով Հայաստանին կարող ա մի որեւէ աբսուրդ լուծում փրկել. որ, ասենք թե, 18-ը լրանալուն պես անխտիր բոլոր աղջիկների կուսաթաղանթը բժշկական միջամտությամբ հեռացվի: Ու խեղճ աղջիկները պրծնեն էս կուսության բոլոլայից: Տղամարդիկ էլ իրենց հերթին պրծնեն էդ անասնական «թեմեքից ու պանյատներից»: Մարդիկ Հայաստանում եւս մի բազառից ազատվեն, որի թունելի վերջը դեռ ոչ մի կերպ չի երեւում»: Այն, որ ցանկացած հակաբարոյական առաջարկություն այդ հակաէսթետիկ կերպարանքը կարող է հնչեցնել, զարմանալի չէ: Զարմանալի է, որ ամենուրեք մարդկանց ինտիմ կյանքին միջամտության անթույլատրելիության մասին ճչացող սույն ակտիվիստուհին հիմա էլ առաջարկում է համատարած բռնի միջամտություն կատարել երկրի բոլոր աղջիկների կյանքին:

Անշուշտ, բոլորին զարմացնում է, թե զանգվածային քաղաքական հետապնդումների պայմաններում ուր է անհետացել մեր ժպտերեսիկ, պաղպաղակ ուտող, ճամփորդել սիրող եւ ոչինչ չանելով «հայրենիքին ծառայող» նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ու ինչ ծրագրեր ունի: Եվ ահա, Արմեն Աշոտյանը փոքր-ինչ երգիծական ձեւով քողազերծում է գաղտնիքը. «Ի արձագանք Հայաստանում Սահմանադրության էկզեկուցիայի, քաղաքական գալվանիզացիայի եւ նախկինների դեմոնիզացիայի, Արմեն Սարգսյանը մասնակցեց ճապոնական կայսրի ինտրոնիզացիային: Հետո գնալու է Վատիկան` նոր սրբերի կանոնիզացիայի: Հետո Շվեյցարիա` կաթի պաստերիզացիայի: Հետո Ֆրանսիա` կրեմ-բրյուլեի կարամելիզացիայի: Հետո Իսրայել` նորածինների ցիրկումցիզացիայի: Հետո Իտալիա` գինու դեգուստացիայի: Հետո Ռուսաստան` բաժնետոմսերի կապիտալիզացիայի: Մի խոսքով, իրավիճակի տոտալ էրոտիզացիա...»: Այո, տոտալ էրոտիզացիա է, սակայն պարոն Աշոտյանը զարմանալիորեն լավատեսորեն սխալվում է` դա ոչ թե հասարակ, այլ BGSM էրոտիզացիա է:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА