o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու չեղարկվեց խորհրդավոր ասուլիսը

23.10.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու չեղարկվեց խորհրդավոր ասուլիսը

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի նկատմամբ ստեղծված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Մերժումը կատարվել է Քրեական դատավարության 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է` արարքում հանցակազմի բացակայությունը: Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» շարժման դեմ հերթական բողոքը եղել էր Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի կողմից: Վերջինս Նարեկ Մալյանին եւ «ՎԵՏՕ»-ին մեղադրում էր վանդալիզմի մեջ` իրենց գրասենյակի դիմաց «Սորոսի վաստակներ» գրելու համար: Հատկանշական է այն, որ այս լուրից հետո` ԱԺ պաշտոնական կայքում հայտարարություն տարածվեց, թե ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենալու իշխանության սորոսական թեւի կարկառուն ներկայացուցիչ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԳԱՅԱՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հրավիրած մամլո ասուլիսը: Այն ուշագրավ էր հատկապես նրանով, որ ասուլիսի թեման նշված չէր, ինչը ոչ միայն Ազգային ժողովում չի եղել, այլեւ` ընդհանրապես մամուլի ասուլիսների անցկացման ընդունված պրակտիկա է բանախոսի ասելիքի թեման շեշտելը: Ինչեւէ, խորհրդավոր ասուլիսը երեկ պարզվեց, որ հետաձգվում է, իսկ թեման էլ մնաց անհայտ:

Արայիկ Հարությունյանն աշխատավարձ է ստացել «Սորոսի» գրասենյակից. Նարեկ Մալյանը թվեր է հրապարակել

Ի վերջո, Ն. Մալյանի դեմ քրգործը մերժելն ու Գ. Աբրահամյանի հրատապ ասուլիսը զուգադիպությո՞ւն էր, թե` ոչ, «Իրավունքը» փորձեց պարզել հենց պատգամավորից: Սակայն, նա միանգամից նշեց, որ հարցազրույց չի տալիս «Իրավունքին», արձագանքեցինք, որ հարցազրույց չէինք էլ պատրաստվում վերցնել նրանից, այլ միայն ճշտում ենք, թե ո՞րն էր հետաձգված ասուլիսի թեման:

Ասուլիսի թեման Պրահա այցս էր, չգիտեմ` թեման ինչու չէին նշել, ես էլ զարմացա: Պրահա այցս պաշտոնական գործուղում էր, ես Չեխիայի խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն եմ: Այնտեղ պաշտոնական հանդիպումներ եմ ունեցել, այդ մասին պետք է խոսեի:

Փորձում էին հասարակությանը համոզել, որ ուզում եմ փախչել Ֆրանսիա. աչքերիս մեջ սարսափելու եք նայել. Ռուսլան Բաղդասարյան

Այդ դեպքում ինչո՞ւ հետաձգվեց ասուլիսը:

Հանդիպում ունեի դրա համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА