o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ»

23.10.2019 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ»

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հեղինակած օրենքի նախագծով, պարզվում է, հանվել է առանց ծնողներից որեւէ մեկի ապաստարանում երեխային պահելու արգելքը, ինչն ամրագրված է գործող օրենքում: Անդրադառնալով վերոնշյալին` «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց, որ սա արեւմտյան երկրներում տարածված կոռուպցիոն բիզնես նախագիծ է, երբ սոցիալական ծառայությունները (պետական եւ մասնավոր) օրենքով հնարավորություն են ստանում մուտք գործել ընտանիքներ եւ ծնողների կողմից երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառաբանությամբ` նրան օտարել ընտանիքից եւ տեղափոխել ապաստարան:

«Տարրական դասարանի երեխաները սեռական բռնության մասին դասընթացներ են անցնելու» (Տեսանյութ)

- Երեխաներին պահելով ապաստարաններում` այդ կազմակերպությունները ֆինանսավորում են ստանում պետական բյուջեից եւ հիմնադրամներից: Որքան շատ երեխա, այնքան շատ գումար, ինչպես նաեւ բոնուսներ երեխային ծնողներին չվերադարձնելու եւ որդեգրման հանձնելու համար (եվրոպական երկրներում, շատ հաճախ, միասեռական զույգերին): Որպեսզի հնարավորինս շատ երեխաներ խլվեն ծնողներից անհրաժեշտ է սահմանել բռնությունների այնպիսի նոր տեսակներ, որոնք հնարավորություն կտան ոստիկանի կամ սոցիալական աշխատողի կամայական, սուբյեկտիվ ընկալումներով որոշել, որ երեխայի նկատմամբ ընտանիքում բռնություն է կիրառվել: 2017 թվականին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքից որոշ վտանգավոր կետեր հաջողվել էր հանել: Սակայն այլասերվածներին եւ իրենց իրավունքների պաշտպաններին դա դուր չեկավ, եւ այսօր իրենք օրենքում փոփոխությունների նախագիծ են պատրաստել: Այդ նախագծով հանվել է առանց ծնողներից որեւէ մեկի ապաստարանում երեխային պահելու արգելքը: Ավելին` օրենքում, բացի արդեն գոյություն ունեցող վիճահարույց տնտեսական եւ հոգեբանական բռնության տեսակներից ավելացնում են եւս մեկը` «վերահսկող վարքագիծ» տեսակը: Այսինքն` ծնողներից խլում են սեփական երեխաներին դաստիարակելու իրավունքը: Իսկ ծնողի կողմից ցանկացած դաստիարակչական գործողություն, որը կարող է պարունակել երեխայի նկատմամբ վերահսկողության տարր, կարող է որակվել որպես բռնություն, ինչի հիման վրա երեխային ծնողներից օտարելու որոշում կարող է կայացվել:

«Ի՞նչն եք ինչի հետ համեմատում, պարո՛ն Փաշինյան»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА