o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՆՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՀԱՐԵՎԱՆ ՊՈՂՈՍԻՆ ԱՍԵԼ, ՈՐ ԻՐ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ

23.10.2019 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԹՈՒՆՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՀԱՐԵՎԱՆ ՊՈՂՈՍԻՆ ԱՍԵԼ, ՈՐ ԻՐ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆԸ միայն երեկ է տեղեկացել, որ ՀՀ վարչապետը գաղտնի հանձնարարականով բարձրացրել է նախարարների աշխատավարձը: Իսկ թե ի՞նչ ռիսկեր է պարունակում այն, ասաց. «Որեւէ ռիսկ չի պարունակում, սակայն ավելի լավ է` այդ հարցն ուղղեք կառավարությանը, քանի որ դրա հասցեատերը նրանք են: Ինչ վերաբերում է` աշխատավարձերի բարձրացումն արդարացվա՞ծ է, թե` ոչ, ապա կարծում եմ` արդարացված է: Ես փորձելու եմ պարզաբանում ստանալ այս հարցի հետ կապված, բայց ոչ ամբիոնից, քանի որ դա մեր թիմի ներքին որոշելիքն է»: Թե իր հարեւան Պողոսը տեղյա՞կ է, որ իր հարկերի հաշվին նախարարները բարձր աշխատավարձ են ստանալու, Բաբկեն Թունյանը խոստացավ փոխանցել հարեւան Պողոսին եւ եթե հարկ համարի, ապա կպատասխանի: Հիշեցնենք, որ Բ. Թունյանի հարեւան Պողոսը հայտնի դարձավ հանրության լայն շրջանակներին այն բանից հետո, երբ պատգամավորը մի առիթով հայտարարել էր, որ չի ուզում իր հարեւան անգրագետ Պողոսը` իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ հարցում որոշում կայացնելու գործում, քան ինքը:

Շարունակվում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ցույցերը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА