o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ»

23.10.2019 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԻԱՆՁՆՅԱ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ»

Ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ճիշտ կլիներ, որ վարչապետը կամ իր մամուլի խոսնակը հստակ գնահատական տային, թե արդյո՞ք ճիշտ է նախարարների աշխատավարձի բարձրացումը, ինչի մասին արդեն մի քանի օր է լուրեր են շրջանառվում մամուլում:

«Ծխելը սեքսուալ է…». հակածխախոտային օրենքը հետաձգվեց

Ճիշտ կլիներ, որ իրավասու մարմիններն այս ամենը կա՛մ հերքեին, կա՛մ հաստատեին£ Գուցե խրախուսում է եղել, սա արդեն ուրիշ բան է, բայց եթե աշխատավարձ է բարձրացվել, ապա վարչապետը չէր կարող բարձրացնել, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, քանի որ մեր երկրում գործում է դեռեւս 2013 թվականի օրենքը` վարձատրության մասին£ Այսինքն` վարչապետն իրավունք չունի միանձնյա բարձրացնել նախարարների աշխատավարձը, կարող է խրախուսել: Ինչ վերաբերում է նրան, թե գաղտնի են բարձրացրել աշխատավարձը, եթե սա ճիշտ է, ապա պետք է ասեմ, որ ինչը պետք է` գաղտնի չեն անում, բայց ինչը պետք չէ` գաղտնի են պահում: Օրինակ` նախաքննության, հետաքննության ողջ ընթացքի մասին ամբողջ հայ ազգը տեղեկանում է, իհարկե, կիսատ-պռատ£ Ժողովուրդը պետք է իմանա, թե իր աշխատավարձի հաշվին կերակրվող պաշտոնյան ինչի համար է բարձր աշխատավարձ ստանում:

Իշխանությունը կո՞ղմ է նույն սեռի անձանց ամուսնության գրանցմանը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА