o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍՊԵՍ ՆՈՐԻՑ «ԹՂԹԵ ՇԵՐԵՓԻՆ» ԿՀԱՍՆԵՆՔ

23.10.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՅՍՊԵՍ ՆՈՐԻՑ «ԹՂԹԵ ՇԵՐԵՓԻՆ» ԿՀԱՍՆԵՆՔ

Մինչ Հայաստանում վարչապետն իր համար հանգիստ ննջում է, ազգային անվտանգությունն ապահովելուն միտված մարմիններն էլ գլուխ են ջարդում, թե Հրայր Թովմասյանի էլ որ բարեկամին կամ ծանոթին կարող են բռնել, մեզ շրջապատող աշխարհում շարունակվում են դարակազմիկ զարգացումները: Չնայած, այդ զարգացումներն արդեն հասել են հանգուցալուծման, արդեն գործնականում ավարտվում է գլոբալ եւ տեղական մասշտաբով շահերի եւ ազդեցությունների գոտիների ձեւավորումը, եւ մնացել են միայն վերջին տեխնիկական շտրիխները:

ԱՍԵՆՔ ԿՈՆԳՐԵՍԸ ՃԱՆԱՉԵՑ, ՀԵՏՈ՞...

 

ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

Դժվար չէ կռահել, որ մեծ տարածաշրջանային մասշտաբով այդ վերաձեւավորումներն անմիջականորեն վերաբերում են նաեւ Հայաստանին: Ու ի՞նչ ունենք այս իրավիճակում մեր շահերը հնարավորության սահմաններում գոնե տանելի չափով պաշտպանելու համար. քնած վարչապետ, պետական եւ սորոսական փողերին սեփականատիրոջ քաղցր աչքով նայող մի շարք նախարարներ եւ այլ չինովնիկներ, անհաճո անձանց երեխաների ետեւից ընկած Ազգային անվտանգություն, գրեթե բոլոր փորձառու դեմքերին կորցրած եւ առնվազն տարակուսելի վիճակում գտնվող պաշտպանության համակարգ, սեւ ու սպիտակի վերածված հասարակություն, որտեղ ամենաբարձր ձայնի իրավունքը խլել են երկնավարդագույնները... Ո՞ր մեկն ասես, ու ամենատխուրն այն է, որ մեծ խաղը կավարտվի, ու միայն դրանից հետո «հայի ետին խելքի» սկզբունքով կսկսենք լաց լինել, թե մեզ էլի թղթե շերեփ բաժին հասավ: Իսկ որ խաղն ավարտվում է, պարզ ցույց տվեց նաեւ այս վերջին` Պուտին-Էրդողան հանդիպումը: Բայց նախ ֆիքսենք այն իրավիճակը, որի ֆոնին էլ կայացավ այդ հանդիպումը՝ նորից տարածաշրջանային սպասելիքների հարցում հիմնական ինդիկատորի դերը ստանձնած սիրիական զարգացումներից ելնելով: Վերջին օրերին սիրիական քրդերի ուղղությամբ թուրքական հարձակումները զինադադարային փուլում էին: Ընդ որում, այդ զինադադարի «քաղաքական պատիվը» վստահվեց Թրամփին: Դա կարելի էր հասկանալ. բանն այն է, որ սիրիական այդ հատվածներից ամերիկյան զորքերն այնքան արագ սկսեցին հեռանալ, որ մեկ-երկու բազա գույքի մեծ մասով եւ ռազմամթերքով հանդերձ մնաց այդ բազաներ մտած ռուսներին: Ներամերիկյան հարթակում մեծ աղմուկ առաջացավ, մեղադրանքներ, թե Թրամփը սեփական բազաներն անգամ նվիրում է Պուտինին: Ուստիեւ պետք էր տեմպերը մի փոքր պակասեցնել, որ ամերիկյան զինվորականները հասցնեին գոնե «վեշերը հավաքել»: Ճիշտ է, էլի միջադեպերի պակաս չեղան. իրենց միանգամայն տեղին «գցված» համարող քրդերը քարերով եւ հայհոյանքներով են ճանապարհում հեռացող ամերիկյան զինվորներին, բայց դա արդեն ոչինչ, կարելի է մարսել: Փոխարենը, այս օրերին Վաշինգտոնից ամենաբարձր մակարդակներով սպառնալիքներ հնչեցին Անկարայի հասցեին, թե չափն անցաք, ուժ կկիրառենք, որոշ սպառնալիքներ էլ Իրանի հասցեին, թե ձեզ էլ կհարվածենք, եւ Թրամփը «նորից վերածվեց» կոշտ եւ վճռական լիդերի: Նաեւ մեծ աղմուկի տեղիք տվեց թուրքական զորքերի համեմատաբար արագ առաջխաղացումը: Հույսները նախ ամերիկացիների, ապա ռուսների եւ սիրիական բանակի վրա դրած քրդական զինված խմբերը գործնականում չեն դիմադրում, ու արդյունքում հարվածի տակ հայտնվեց քուրդ ժողովուրդը: Թուրքերն էլ, սովորույթի համաձայն, անպաշտպան ժողովուրդ տեսնելով, անմիջապես հանեցին յաթաղանները, ու թերեւս «հին աղվես» Էրդողանը եւս գիտակցեց, որ պայթյունի շեմին հասած մեծ աղմուկը իրեն եւս ձեռնտու չէ: Եվ ահա այս վերջին օրերին Թուրքիային սահմանակից հատվածներից տարբեր գնահատականներով 150-200 հազար քրդեր տարհանվեցին դեպի հարավային անվտանգ գոտի: Զինադադարը պետք էր նաեւ ռուսներին եւ Ասադին: Այդ ուղղությամբ սիրիական բանակային ուժերը բավականին փոքրաթիվ էին, եղածի մի զգալի մասն էլ օգտագործվեց Մամբիջի տարածաշրջանն ու Եփրատի անցումները վերահսկողության տակ վերցնելու, իսկ հարավում՝ Դեր-Զորի հատվածում, պետք էր նման անցումներ կառուցել: Եվ այս զինադադարային օրերին նախ ռուսական պարեկային, ապա սիրիական բանակային զգալի ուժեր արագորեն տեղափոխվեցին դեպի քրդաբնակ տարածքներ: Այսպիսով, Պուտին-Էրդողան հանդիպման շեմին Սիրիայի հյուսիսում պատկերը հետեւյալն էր: Բնակչությունից գրեթե դատարկված գոտի, որի հարեւանությամբ տեղակայված են թուրքական եւ սիրիական բանակային ուժերը եւ նրանց հնարավոր բախումը կանխելուն միտված ռուսական պարեկային ստորաբաժանումները: Իսկ դա նշանակում է, որ Պուտին-Էրդողան հանդիպման թիվ 1 հարցը վերաբերում է այն վերահսկողության գոտիներին, որոնք պետք է ունենան թուրքական եւ սիրիական բանակներն այդ տարածաշրջանում, որն իր հիմքում ունի նաեւ քրդական զինված խմբավորումների զինաթափման հարցը: Հասկանալի է, Էրդողանը կփորձի առավելագույնը ստանալ, սակայն աչքի առաջ ունենալով արգելակող մի շարք հանգամանքներ: Ամենակարեւորը. Թուրքիան, իհարկե, ունի լուրջ բանակ: Բայց մյուս կողմից նրանց դեմ կանգնելու է պատերազմական հսկայական փորձ ունեցող եւ ռուսների հետ համատեղ գործող սիրիական բանակը: Եվ ով իմանա՝ ինչ կլինի, եթե Էրդողանը ցուցաբերի ավելորդ ախորժակ եւ փորձի սիրիական ուժերի հետ բախման միջոցով ստանա առավելագույնը: Ընդ որում, նման իրավիճակում, ըստ ամենայնի, դեռ չզինաթափված քրդական ուժերը հանդես կգան սիրիական բանակին զուգահեռ: Այսպիսով, իհարկե, չի լինի հրապարակային տեղեկատվություն այն մասին, թե խորքային ինչ պայմանավորվածություններ են եղել Պուտին-Էրդողան մարաթոնային հանդիպման ժամանակ: Սակայն տեխնիկապես այս պատկերն է: Ամենակարեւորը՝ սիրիական եւ թուրքական բանակների առաջիկա շփման գիծը հստակեցվում է: Հաջորդ փուլում կսկսվի քրդերի կողմից վերահսկվող ներկայիս տարածքները Դամասկոսի վերահսկողության տակ վերադարձնելու գործընթացը, ինչը, գործնականում, սիրիական հակամարտության ավարտն է: Եվ պատահական չէր, որ Պուտինն այդ որոշումը համարեց ճակատագրական: Բայց նաեւ նկատենք, որ հազիվ թե այդ ավելի քան վեցժամանոց բանակցություններում միայն սիրիական հարցը լիներ: Ենթադրելի է, որ քննարկվել է ողջ տարածաշրջանային իրավիճակը, եւ չբացառենք, որ նաեւ հարավկովկասյան ուղղությամբ որոշակի պայմանավորվածություններ կան:

Էրդողանը պահանջում է հանձնել քուրդ հրամանատարին

 

ԵՐԵՎՈՒՄ Է՝ ԾԱՆՐ ՕՐԵՐԻ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆՔ

Խոշոր հաշվով, հասկանալի է, սիրիական խաղն ավարտվում է տեղական իմաստով՝ Դամասկոսի, աշխարհաքաղաքական իմաստով՝ Մոսկվայի, եւ մասամբ՝ Իրանի ու Թուրքիայի օգտին: Բայց ոչ միայն սիրիական խաղը: Նկատենք, Սիրիայի հյուսիսից Իրաք տեղափոխված ամերիկյան զինվորականներին Բաղդադը պաշտոնապես արգելել է իր տարածքում տեղակայվել: Մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ հազիվ թե նման բան իրեն կարողանար թույլ տալ: Այսինքն, թեեւ ամերիկյան զորքերը դեռ Իրաքում են, սակայն ակնհայտ է, որ դրա վերջը եւս տեսանելի է դառնում: Մինչեւ անգամ այս օրերին տեղեկատվություն հայտնվեց, որ նկատելիորեն «մաշվել» է նաեւ Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորախումբը: Պաշտոնապես զորք այնտեղից չի հանվել: Պարզապես այն զինվորները, ովքեր գնում են արձակուրդ կամ տեղափոխվում այլ վայրեր, չեն ունենում փոխարինողներ: Եվ նախօրեին էլ Պենտագոնը հայտարարեց, որ մշակում է Աֆղանստանից ողջ զորախումբը հանելու պլան: Այս իրավիճակը նշանակում է մեկ բան՝ Վաշինգտոնը պարզապես աստիճանաբար ետ է քաշվում Սիրիա-Իրաք-Իրան-Աֆղանստան գծից, այսինքն՝ այն ուղղությունից, որը ներառված է չինական «Մետաքսի ճանապարհի» հարավային թեւի մեջ: Գլոբալ առումով այս իրավիճակն աշխատում է Մոսկվա-Պեկին համագործակցության օգտին: Իսկ ահա տարածաշրջանային առումով, չմոռանանք, որ այդ գործընթացներից սեփական շահն ստանալու ակնկալիք ունի նաեւ Թուրքիան, եւ դա էլ նշանակում է, որ Մոսկվա-Անկարա ներկայիս հարաբերությունների դինամիկան, չնայած մի շարք հակասություններին, այնուամենայնիվ՝ առնվազն միջնաժամկետ հեռանկարում կպահպանվի: Այսպիսով, արդեն իսկ պարզ տեսանելի են այն նոր ազդեցության ոլորտները, որոնք գծագրվում են մեր մեծ տարածաշրջանում եւ որոնք ամենաուղղակի ազդեցությունն են ամենամոտ ապագայում ունենալու նաեւ հարավկովկասյան իրողությունների վրա: Եվ հենց այս իրավիճակում է, որ պարզապես անհասկանալի է, թե դեպի ուր է գնում Հայաստանը, ավելի ճիշտ, թե ապագայի հետ կապված ինչ տեսլականներ ունենք: Իհարկե, վարչապետ Փաշինյանը կարող է, ասենք, ԵՏՄ-ի ամեն մի նիստին բաժակաճառային խոսքեր շռայլել ինչպես այդ միության, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների մասին: Բայց գործնականում ո՞ր վեկտորի վրա է շեշտադրում անում, բացարձակապես անհասկանալի է: Մինչդեռ չմոռանանք, որ նույն այդ ճոխ խոստումները հնչեցնում է նաեւ Ալիեւը, դեռ մի բան էլ՝ դրանք համեմելով ՌԴ-ի հետ կնքվող տարբեր մեծարժեք տնտեսական ծրագրերով: Իհարկե, կա այն տրամաբանությունը, որ Մոսկվան ամեն կերպ Հայաստանը կպահի՝ որպես թյուրքական աշխարհի միավորման դեմ պատնեշ: Բայց փաստն այն է, որ Հայաստանում դեռ կան լեւոնական այն հայտնի ծրագրերը, որոնք նախատեսում են մեր երկիրը կամավոր կերպով վերածել թյուրքական աշխարհի համար կամրջի: Ընդ որում, մեծ հարց է, թե այս պահին այդ ծրագրերն ինչ ընթացքի մեջ են: Էլ չասած, թե ի՞նչ փաստացի արտաքին քաղաքական եւ անվտանգության դոկտրինով է մեր երկիրն առաջ գնում, որո՞նք են կառավարության ծրագրերը տարածաշրջանային այս իրավիճակում, վերջապես՝ ինչո՞վ է զբաղված մեր ԱԳ նախարար Մնացականյանը, դարձել են յոթ փակի տակ պահվող գաղտնիքներ: Գումարենք սրան այն բոլոր խոցելի դրվագները, որոնք ներկայացրինք, եւ մեկ տրամաբանական հետեւություն է մնում՝ ծանր օրերի պետք է սպասենք:

Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել քուրդ զինյալների ու թուրք զինվորականների միջև. լրատվամիջոցներ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА