o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՌՆԱՊԵՏԻԿԸ ԱՆՑՆՈՒՄ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ

23.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲՌՆԱՊԵՏԻԿԸ ԱՆՑՆՈՒՄ Է ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ

Պարադոքս է, բայց փաստ` ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարում է հետեւյալը. «Տարոն Մարգարյանը ճիշտ էր, մենք` սխալ: Իշխանությունը մերժեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը: Սա ակնհայտորեն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի քմահաճույքն էր, ինչը դակեց Ազգային ժողովի մեծամասնությունը: Քաղաքապետի վրա չեմ զարմանում, իր կառավարումը թափանցիկության իմաստով սանդղակի վերջին տեղերում է, իսկ մեծամասնությունը ինձ զարմացրեց: Սա լակմուսի թուղթ էր ինձ համար»:

ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ` ԿԱՇԱՌԵԼ, ՕՏԱՐՆԵՐԻՆ` ԲԱՆՏԱՐԿԵԼ

 

ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Դա իհարկե, լավ է, որ խոստովանում են, որ Տարոն Մարգարյանը ճիշտ էր, իրենք` սխալ: Եվ մարգարե պետք չէ լինել հասկանալու համար, որ մի որոշ ժամանակ էլ անց (Ծառուկյանի ասած` ես ձեր կլասիկ ցավը տանեմ) նաեւ կհայտարարեն, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իրենք` սխալ: Իսկ հիմա գրպանային ընդդիմություն ԼՀԿ-ն ԱԺ-ում գզվռտվում է քայլոների հետ, եւ մասնավորապես «կլասիկ» Էդմոն Մարուքյանը դեմ է, որ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնում են. «Սա ուղղակի խայտառակություն է, որովհետեւ եթե մի բան արվում է, դա պետք է անել բաց, հրապարակային, որովհետեւ նախարարները հանրային ծառայողներ են»: Նա տրտնջաց. «Ամեն ինչի մասին խոսում են, բայց երբ որ կոնկրետ մեղադրանք կա իրենց հասցեին, չեն պատասխանում»:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

Ի վերջո, Նիկոլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հանդես եկավ երկարուբարակ պարզաբանումով` ակնհայտորեն նպատակ ունենալով ջուրծեծոցիով շեղել մարդկանց ուշադրությունը: Բայց կարեւորը հետեւյալն է` նա հաստատեց աշխատավարձերի բարձրացումը, ու հաստատեց նաեւ, որ դա արվել է գաղտնի. «Փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո` պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով»: Սա արդեն ոչ թե ծուռ հայելիների, այլ ջարդուփշուր հայելիների թագավորություն է` գաղտնի փաստաթղթով է, բայց գաղտնի չէ, եւ միաժամանակ` թքած, որ վարչապետի իրավասության մեջ առհասարակ չկա նախարարների աշխատավարձ բարձրացնելը: Բայց իրավասությունն ու լիազորությունս ո՞րն է, եթե բացեիբաց ձերբակալություններ են պատվիրվում, եթե մարդկանց վրա կարող են դնել իշխանությունը զավթելու մեղադրանք` «ինչու գլխարկ չես դնում» սկզբունքով, եթե ցանկացածի մոտ կարող են ներխուժել ու ձերբակալել, եթե առանց քաշվելու խոշտանգումներ են կիրառում... Էլ ինչ իրավունքի, լիազորության սահմանի եւ այլնի մասին կարող է խոսք լինել, որ Արսեն Բաբայանին կարող են մեղադրել, թե նա ոչ ավել-ոչ պակաս «հին աղվես» Գագիկ Հարությունյանին ստիպել է հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից, երբ մարդը չէր կարողանում նույնիսկ բոլոր լրագրողներին անխտիր ստիպել ԱԺ-ում «բեյջեր» կրելու: Հիմա էլ տեղեկություն հայտնվեց, որ «ստիպողների» շարքում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Ճիշտ է, հետո որոշեցին, որ «ստիպելու» մեխանիզմը փաստաթղթերի` ԱԺ մուտք անելու ամսաթիվը կեղծելու միջոցով էր, բայց միեւնույնն է, ոչ ոք ոչ մի տեղ չի տեսել Գագիկ Հարությունյանի գրավոր կամ բանավոր հայտարարությունը, որ սեփական կամքին հակառակ է լքել ՍԴ նախագահի պաշտոնը: Նույն հաջողությամբ կարելի է, ասենք, ավագ տարիքի ցանկացած մարդու մեղադրել, որ ժամանակին թարս հայացքով, լինելով երկու-երեք տարեկան, սպանել է ԱՄՆ նախագահ Քենեդուն: Եվ իզուր չէ, որ Ֆեյսբուքում մեր հայրենակիցները հարցադրում են` արդյո՞ք ՀՔԾ-ն դեռ չի ձերբակալել Հրայր Թովմասյանի բակի կատվին եւ ճնճղուկներին, ակվարիումի ձկներին եւ խալաթը: Չէ՞ որ Արսեն Բաբայանի միակ իրական մեղքն այն է, որ Հրայր Թովմասյանի ընկերն է: Երեւի թե, աբսուրդայնության ահավոր հոտն առնելով է, որ «կլասիկ» ԼՀԿ-ն փորձում է քիչ-քիչ հետ քաշվել եւ անգամ լեզվակռվի մեջ մտնել քայլոների հետ: Անգամ նախկին «կլասիկ», նողկալի ստուկաչ, հարազատ մոր դեմ ցուցմունք տված Արման Բաբաջանյանը, որ ընդամենը մեկ օր առաջ գլուխ էր գովում, որ իր մատնագրի հիման վրա ձերբակալվել է Արսեն Բաբայանը, այժմ փորձում է արդարանալ, մի տեսակ հետ քաշվել...

ԼՌԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽՈՍԵԼ

«ԳԺԱՊԵՏԱԿԱՆ» ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ստուկաչ Ա. Բաբաջանյանը իհարկե ճիշտ է անում, որ փորձում է հետ քաշվել, քանզի բնազդաբար` ողնաշարով կամ այլ մարմնամասով զգում է, որ իրեն պարզապես օգտագործելու են եւ հետո «փուռը տան»: Ի դեպ, «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Կոնստանտին Տեր-Նակալյանը, ով, ի դեպ, չեկիստի թոռ է, պատմական էքսկուրս է արել. «Տղե՛րք, մի՞թե դուք կարծում եք, որ դուք ձեր Սասուն Խաչատրյաններով, կոռումպացված ու վերբովկա արված ԿԳԲ-շնիկներով ու կլյաուզնիկ արմանբաբաջանյաններով ավելի խորամանկ ու անխորտակելի եք, քան Եժովը ու Եժովշչինայի ժամանակ առաջին պլան եկած կլյաուզնիկները: Չե՞ք վախենում: Իրո՞ք չեք վախենում»:

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Սկսել են վախենալ: Բնազդաբար: Անգամ որոշ, Նարեկ Մալյանի ասած` «Սորոսի վաստակ» իրավապաշտպան կոչեցյալներ: Բայց թափանիվը արդեն պտույտներ է հավաքում... Բարեբախտաբար, բավականին օպերատիվ այդ ռեպրեսիաները ծավալելուն արձագանքում են ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ քաղաքացիական հասարակության պարկեշտ հատվածը, եւ ամենակարեւորը` օմբուդսմենըԱրման Թաթոյանը մատնանշում է, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի հոդվածով, որով առհասարակ մեկ օր անգամ չպետք է ազատազրկվի. «2018 թվականի համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը սահմանում է. «Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաեւ դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում»: Ավելին, ըստ օմբուդսմենի գրասենյակի. «Նշվածը նաեւ նշանակում է, որ ազատազրկման ձեւով անձի դատապարտման հեռանկարի բոլոր դեպքերում բացառումը կարող է այդ քրեական գործով նրա անձնական ազատության իրավունքին միջամտող դատավարական գործողությունները դարձնել ինքնանպատակ եւ այդպիսով` ոչ իրավաչափ»: Այսինքն` ուղղակիորեն արձանագրվում է առնվազն մեկ ձերբակալության ինքնանպատակ բնույթը: Իսկ դա նշանակում է, քաղաքական ռեպրեսիաների փաստի արձանագրում: Ինչեւէ, այժմ շատ են զուգահեռներ անցկացվում Նիկոլի գործողությունների ու ստալինյան ԽՍՀՄ-ի կամ հիտլերյան Գերմանիայի միջեւ: Իհարկե, դատելով աճող մասշտաբներով, զուգահեռներ կան, բայց վերը հիշատակված երկու տոտալիտար պետություններում էլ այդ ռեպրեսիաներն իրականացվում էին թեեւ բացարձակ հակամարդկային, բայց գործող օրենքների տառին եւ ոգուն համապատախան: ԽՍՀՄ-ում նախատեսված էր քրեական պատասխանատվություն «հակահեղափոխական ագիտացիայի եւ պրոպագանդայի» եւ «հակահեղափոխական գործունեության» համար, Երրորդ Ռայխում էլ կար օրենսդրություն ռասսայական հիգիենայի մասին: Իսկ մեր, Աշոտյանի բնորոշմամբ, «գժապետությունում» ռեպրեսիաներ իրականացվում են բացարձակ ապօրինության հիման վրա, քայլոները անգամ ավելորդ են համարում թեկուզեւ դիկտատորական, բայց, այնուամենայնիվ, օրենքներ ընդունել նոր միայն սկսել մարդկանց արդեն օրենքների հիման վրա լցնել բանտերը: Գումարած դրան` վերը հիշատակված երկու տոտալիտար տերություններում անկարելի էր գտնել վերնախավի հակաէսթետիկական կամ պարզապես այլասերված կյանքը փաստող հրապարակային լուսանկարներ եւ կինոնյութեր` ի տարբերություն «Նոր Հայաստանի», ուր թավշյա իշխանավորների անձնական սոցցանցային էջեր մտնելիս մարդ քիչ է մնում նողկանքից փսխի էկրանի վրա: Դիկտատորական օրենքներ, այնուամենայնիվ, որոշ քանակով փորձում են ընդունել: Այսպես, ոստիկանության եւ ԱԱԾ-ի ղեկավարներին ուզում են օրենքով նշանակել զուտ քաղաքական-կուսակցական դեմքերի, այլ ոչ թե պրոֆեսիոնալների: Բայց այդտեղ էլ հարցական է` արդյո՞ք փողոցներից կամ գենետիկ աղբանոցներից հավաքած քայլոների թիմում կկարողանան գտնել մարդկանց, ովքեր ի զորու կլինեն գոնե ձեւակերպել ուժային կառույցին տրվող հրամանները: Իսկ ինտերնետը վերահսկելու մասին նոր` աբսուրդային նախաձեռնությունը նաեւ վկայում է կարճ խելքի մասին` բոլորի աչքի առաջ է, թե ինչպես են համացանցի վերահսկողության փորձերը տապալվել Ռուսաստանում, հետեւաբար Հայաստանում առավելեւս դատապարտված են տապալման: Անշուշտ, հանգուցալուծման պահը հեռու չէ, եւ «գժապետական» դիկտատուրային հաստատ հրաժեշտ ենք տալու, բայց, ավաղ, դժվար թե դա կհաջողվի առանց ցնցումների:

ԻՆՉՈՒ Է ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻՎ ԸՆԿՆՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА