o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա աբսուրդ է՝ առանց Հրայր Թովմասյանի փաստաթուղթը իմ ձեռքի տակ լինելու, մեր խմբակցությունը նիստ չէր անի. Վահրամ Բաղդասարյան

22.10.2019 21:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա աբսուրդ է՝ առանց Հրայր Թովմասյանի փաստաթուղթը իմ ձեռքի տակ լինելու, մեր խմբակցությունը նիստ չէր անի. Վահրամ Բաղդասարյան

Ես եղել եմ մեծամասնության խմբակցության ղեկավարը, ծանոթ եմ բոլոր փաստաթղթերին, եթե դա հիմնավորված չլիներ, այդ թեկնածությունը ամբիոնից չէր հնչի. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամությունից հրաժարվելու և  ՍԴ նախագահ ընտրվելու օրինականությունը վիճարկելու մասին:

Բարձրաձայնում ենք վայ արդարադատության մասին, բայց ունենում ենք նույն արդյունքը. Լեվոն Բաղդասարյան

«Դա աբսուրդ է պարզապես. 2018 թ-ի փետրվարի 22-ին Հրայր Թովմասյանը դիմել է ՀՀԿ-ին, նույն օրը դիմումը մուտքագրվել է և մեր կանոնադրության համաձայն՝ հենց դիմելու օրը արդեն դադարեցվում են նրա լիազորությունները: Այսինքն, նա հեռացել է կուսակցությունից  օրենքի տառին համապատասխան, որովհետև առանց այդ թուղթը իմ ձեռքի տակ լինելու մեր խմբակցությունը նիստ չէր անի և չէր տա իր հավանությունը, որ պետք է ձայն տա Հրայր Թովմասյանին»,-ասաց նա:

ՀՔԾ քննիչներն այդ փաստաթուղթը ՀՀԿ գրասենյակից վերցրել են և, Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ, շատ մոտ ապագայում հանցակազմի բացակայության պատճառով գործը կկարճվի:

Հրայր Թովմասյանի դուստրերին ու հորը ԱԱԾ կանչելու երևույթը նրա համար անընդունելի է. «Պետք չէ իրավաբան լինել, յուրաքանչյուր պարկեշտ մարդ հասկանում է՝ ինչ է կատարվում. դեռահաս աղջիկներին տանեն 5-6  ժամ ԱԱԾ-ում պահեն, կամ 75 տարեկան հիվանդ հորը տանեն և ասեն՝ այս տանիքը 1992 թ-ին ինչպես է կառուցվել... մենք հասկանում ենք, որ դա ԱԱԾ-ի գործ չէ, ԱԱԾ-ն ավելի լուրջ գործեր ունի կատարելու»:

Վահե Գրիգորյանի՝ ՍԴ մտնելն ու իրեն ՍԴ նախագահ հռչակելը Վահրամ Բաղդասարյանը ռուսերեն բառով բնորոշեց՝ самозванец. «Վարկաբեկելով ՍԴ անդամներին և նախագահին, վարկաբեկում է այս երկրում արդարադատությունը»:

Հրայր Թովմասյանին մյուս նմանատիպ գործիչներից առանձնացնելը և թիրախավորելը նա անընդունելի համարեց և բերեց օրինակներ. «Նույն ձևով ընտրություններին մասնակցել են և լիազորությունները դադարեցրել են և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛Ֆելիքս Ցեղակյանը, և՛ Մանե Թանդիլյանը, բազմաթիվ մարդիկ: Այստեղ են սևերի և սպիտակների բաժանումները ցայտուն երևում: Եթե կան 5-6 նմանատիպ դեպք, պետք է հավասարապես բոլորի հարցը բարձրացվի,  եթե ընտրում են մեկին և սկսում են հետապնդել, կարող է բավականին վատ ձևակերպում  ստանալ: Ո՞ւր մնաց մեր սիրո, հանդուրժողականության մթնոլորտը, ո՞ւր մնաց բարիկադների վերացումը»:

Վահրամ Բաղդասարյանը խոսեց նաև Սերժ Սարգսյանին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրելու, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու, հեղափոխության՝ իր զավակներին խժռելու մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА