o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին. Politik.am

22.10.2019 18:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին. Politik.am

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքները շարունակվում են, բայց գործընթացը այդքան էլ հարթ չի գնում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անհարմար դրության առաջ է կանգնում զինվորականների մոտ: Նա իհարկե հրապարակային խոսքում փորձում է ստեղծել տպավորություն, որ դրության տերը ինքն է, բայց մեր աղբյուրները բոլորովին այլ իրավիճակի մասին են խոսում:

Անդրանիկ Քոչարյանի մտավախությունը

Օրերս հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ, երբ հրավիրված են եղել զինվորականներ, Անդրանիկ Քոչարյանն ու Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը փորձել են հասկանալ, թե որքանով են խիզախ եղել զինվորակնները պատերազմի օրերին:

Զինվորականներից մեկը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին: Նա ասել է, որ Անդրանիկ Քոչարյանը անհասկանալի հանգամանքներում իր ավագ որդուն ազատել է զինվորական ծառայությունից և ինքը իրավունք չունի իրեն նման հարցեր տալ: Արեն Մկրտչյանին ևս կշտամբել է բանակում չծառայելու համար: Զինվորականը պնդել է, որ խիզախությունից են խոսում մարդիկ, ում քաջությունը միայն ֆեյսբուքում և մամուլի էջերում է տեսել»,- գրում է Politik.am-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА