o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՎՐՈՐԱՅԻ» ԽՐԱԽՃԱՆՔԸ ԺԱՆՏԱԽՏԻ ՊԱՀԻՆ

22.10.2019 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԱՎՐՈՐԱՅԻ» ԽՐԱԽՃԱՆՔԸ ԺԱՆՏԱԽՏԻ ՊԱՀԻՆ

Հոկտեմբերի 19-ին, երբ արդեն ավանդույթ դարձած Էրեբունի-Երեւան տոնակատարություններն էին ընթանում Երեւանում, որն ի դեպ, այս տարի ընթացավ անշուք ու որեւէ կերպ չառանձնացավ որպես մեր մայրաքաղաքի տոն, այդ ամենին զուգահեռ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ավրորա» մարդասիրական  մրցանակաբաշխությունը: Այն ընթանում է 2015 թվականից, ու ինչպես «Ավրորայի» պաշտոնական կայքում է հիշատակվում, 8 տարի անց այն կավարտվի, քանի որ նպատակ ունեն 8 տարի շարունակ (2015-2023թթ.` ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության` 1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը:

​​​​​​​«Հայաստան, Արցախ, Սփյուռք…». երգի պրեմիերա՝ սպասված մրցանակաբաշխությանն ընդառաջ

Թե 4 տարի անց ինչ կլինի, դեռ վաղ է գուշակել, իսկ արդեն անցած 4 տարիներին նախաձեռնության հեղինակ Ռուբեն Վարդանյանը Հայաստանում այս մրցանակաբաշխության միջոցով սփյուռքահայ բարերարներից գումարներ է կորզում եւ մարդասիրություն ցուցաբերում օտարներին, մինչդեռ մարդասիրության կարիք Հայաստանում շատերն ունեն: Հատկապես, որ հայաստայան մի շարք խուլ գյուղեր դատարկվում են, իսկ մենք Երեւանի կենտրոնում արդեն 4-րդ տարին խրախուսում ու «Ավրորայի» անունից 1 միլիոն դոլարով պարգեւատրում ենք աֆրիկյան խուլ գյուղերի ուսուցիչներին, բժիշկներին, գիտնականներին... որոնք, իրենց կյանքը վտանգելով, մարդասիրություն են ցուցաբերումԱյս ամենի նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը հավանաբար չի եղել Հայաստանի  սահմանամերձ գյուղերում, հատկապես Տավուշի մարզի օրինակ` Պառավաքարի, Չինարիի, Այգեպարի, Բերդավանի եւ այլ գյուղերի դպրոցներում, ուր սեփական կյանքից բացի, ուսուցիչը, աշակերտի կյանքը վտանգի տակ դնելով թշնամու հրետակոծությունից, ամեն վայրկյան չապահովագրված դաս են պարապում` թեկուզ մի քանի աշակերտ ունեցող դասարանում: Ու այդ աշակերտներից, անշուշտ, հայրենիքի ապագա պաշտպաններ դաստիարակում: Իսկ մենք` փոխարենը մայրենի լեզուն ենք կրճատում ուսումնական ծրագրից, իսկ հայոց պատմությունն էլ արդեն վերջին մեկ տարին աշակերտը շաբաթը մեկ անգամ է ուսումնասիրումԱնշուշտ, այս ամենն անդեմ ու անհայրենիք անհատ դաստիարակելու համար են, իսկ ռուբենվարդանյանները, տարված օտարամոլությամբ, ձեռք են մեկնում աֆրիկացուն, իրաքցուն, մինչդեռ այսօր ծերանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ ու մանկատներ են փակվում... Իսկ դատարկվող գյուղերում էլ ուսուցիչն անելքի չունի, որովհետեւ հենց այդ նույն անձնազոհ ուսուցչի ինքնասիրության սահմանն էլ հատվել գիտի, քանի որ իրեն թողած, իր երկրում խրախուսում ու բարձրացնում են օտար ուսուցչինԷլ չենք խոսում գիտնականների մասին... Իսկ մշակույթում` արդեն 1.5 տարի է անորոշություն է տիրում, քանի որ «Նոր Հայաստանում» պարզվեց, որ մշակույթը ամենակոռումպացվածն է, ինչին էլ հետեւեց ամենաթիրախավորված լինելու հանգամանքը, քանի որ ինչպես ասում են` մշակույթը ոչնչացնելու համար էԼավ, հեռու չգնանք 2016 թվականին Արցախյան քառօրյա պատերազմի օրերին իր կյանքը վտանգի տակ դնելով քանի՞ բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ են իրենց կյանքը վտանգել, որոնք նույնպես արժանի են խրախուսման ու պարգեւատրման: Բժիշկներ, որոնք, իրենց կյանքը վտանգի տակ դնելով, կրակի տակ վիրավորների կյանքն էին փրկում, իսկ լրագրողներն էլ` ինքնազոհողությամբ լուսաբանում կատարվածը: Իսկ մենք ինչո՞ւ ու ե՞րբ դարձանք այսքան օտարամոլ, այն դեպքում, երբ քթիդ տակ քո ազգն ավելի կարիք ունի այդ մեկ միլիոն դոլարի, որով կարելի էր խրախուսել ու երջանկացնել մի ամբողջ գյուղի, կամ` վերանորոգել սահամանապահ գյուղերի դպրոցներ, որտեղ անմարդկային պայմաններում են ընթանում դասապրոցեսները, հիվանդանոցներ, որտեղ հենց անմարդկային պայմանների արդյունքում անհնար է լինում մարդկային կյանքեր փրկելու ու գյուղացուն, ցավոք, երբեմն հարազատին Երեւան տեղափոխելու ճանապարհին չի հաջողվում փրկել նրա կյանքը...

 «Նաիրյան» մրցանակաբաշխությունը պարախմբերի առջեւ որակական չափանիշներ կդնի

Անշուշտ, թեպետ նաեւ կարծիք կա, որ նման քայլով գուցե կազմակերպիչները Հայաստանը ճանաչելի են դարձնում աշխարհին, եւ ի՞նչ, օտարները Հայաստանին ինչպես են ճանաչում, չքավորության մեջ ապրող բայց տաղանդավոր ստեղծագործողներո՞վ, որոնց աչքի առաջ խրախոսում են օտարին` աչք չդարձնելով անգամ մշակույթում, սպորտում, գիտական ասպարեզում, բժշկության ու լրագրության մեջ անձնվիրաբար ծառայող անհատներին, որոնք տարիներ շարունակ, «փող չկա» ծանոթ արտահայտությամբ առաջնորդվելով արարել են` յուրաքանչյուրն իր բնագավառում ու մարդասիրություն ցուցաբերելով քիչ թե շատ հաջողության հասել: Թերեւս, «Նոր Հայաստանում» ընդունված է ասել, որ իրավիճակ է փոխվել, բայց այստեղ ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, փոխարենը հենց հայաստանցու քթի տակ դրսի բարերաների գումարներով Հայաստանում կենտրոնում «քեֆ» են անեն ու մեկ միլիոն դոլար նվիրում օտարին, իսկ հայի ախորժակին` քացախ: Այնուամենայնիվ, բացի նրանից, որ անցկացվում է Հայաստանում, իսկ ի՞նչ նպաստավոր ազդեցություն է ունեցել «Ավրորան» Հայաստանի ու հայաստանցու կյանքում հատկապես այն շրջանում, երբ մարդիկ բանկ են թալանում, որ սոված չմեռնեն, իսկ մշակույթում հանուն փողի մեկը մյուսի տակ է փորում, որ ինքն ավելի վեհ ու կուշտ լինի, երբ ամեն ինչ վաճառում են հանուն փողի, երբ երկիրը նռռում է չքավորությունից, իսկ Ռուբեն Վարդանյանը այս ամենի ֆոնին «Ավրորայի» անվան տակ միլիոններ է բաշխում օտարներին...

Նազենի Ղարիբյանը հիմա էլ ընդդեմ կինոյի

 

"ԵԹԵ "ԱՎՐՈՐԱՆ" ԼԻՆԵՐ ՈՉ ԹԵ ԱՐԵՎՄՏՅԱՆ, ԱՅԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ"

Պատմաբան, քաղաքագետ, 1993-94թթ. Վիեննայում ԵԱՀԽ (այժմ` ԵԱՀԿ) ՀՀ պատվիրակության ղեկավար, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ էլ, անդրադառնալով Ավրորայի արեւմտյան ծագում ունեցող նախագծին շեշտել է. «Եթե «Ավրորա» (Aurora Prize for Awakening Humanity) «համաշխարհային մարդասիրական մրցանակը» լիներ հայկական, այլ ոչ թե արեւմտյան նախագիծ, ապա, իմ կարծիքով, այս տարի այդ մրցանակին կարժանանային Ամուլսարի գնդեվազցի ու ջերմուկցի պահապանները ու Վահագն Չախալյանն` իր «Կամք»-ով. առաջինները Սյունիքի, Սեւանի եւ ամբողջ Հայաստանի բնությունը ու սեփական համայնքների իրավունքները պաշտպանելու, իսկ երկրորդը` հայկական ընտանեկան արժեքների ու հայկական կենսակերպի դեմ ոտնձգությունները զսպելու իր ջանքերի համար: Այնինչ, աչք փակելով գերակշիռ ուժերի դեմ, հայության ընթացիկ գոյամարտի վրա, չնկատելով հայոց իրավունքների ու շահերի ամենօրյա կոպիտ ու ծայրաստիճան վտանգավոր ոտնահարումներն ամենատարբեր ոլորտներում, մեծահարուստ «հայրենասերներ» Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը խելք խելքի են տվել ու որոշել, որ հայերը պետք է ֆինանսապես օժանդակեն... աֆրիկական ու ասիական ժողովուրդների ու համայնքների իրավունքների պաշտպաններին: Իբր հայ ժողովուրդն արդեն վերջնականապես հաղթել է, Հայաստանն արդեն ամուր պետություն է ու այլեւս գոյութենական վտանգների առջեւ չի կանգնած: Ավաղ...»,- եզրափակել է պատմաբանը:

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը կարող է անցկացվել առանց հաղորդավարի. Variety

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА