o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱԶՄԻՑՍ ԴԻՄԵԼ ԵՆՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՄԱՆ ԽՆԴՐԱՆՔՆԵՐՈՎ, ԲԱՅՑ ՄԵԶ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՋԱԿՑԵԼ»

22.10.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԲԱԶՄԻՑՍ ԴԻՄԵԼ ԵՆՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՄԱՆ ԽՆԴՐԱՆՔՆԵՐՈՎ, ԲԱՅՑ ՄԵԶ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՋԱԿՑԵԼ»

Իռլանդական Ryanair ավիաընկերությունը 2020-ի հունվարից Երեւանից դեպի Հռոմ եւ Միլան, իսկ ամռանը` Բեռլին եւ Գյումրիից` Մյունխեն թռիչքներ կսկսի: Արժեքը սկսելու է մոտ 30 եվրոյից, թռիչքները շաբաթական 2 անգամ կլինեն: Նշենք, որ վերոհիշյալ ընկերությունն ունի 14700 աշխատակից եւ շահագործում է 450 սեփական` հիմնականում B737-800 օդանավեր: «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հայտարարենք նոր ուղղությունների մասին` Հռոմ, Միլան, որոնք Երեւանից սկսվելու են հունվարին, իսկ ամռանից` Բեռլին, եւ առաջին եվրոպական ուղղությունը Գյումրիից` Մյունխեն, որը նույնպես կլինի հաջորդ ամռանը»,- ասել է Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դավիթ ՕբրիենըՍա` ըստ պաշտոնական ծրագրերի: Կիրականանա՞ն դրանք, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց նաեւ նկատենք, որ մինչ մեր իշխանությունները համակողմանի օգնություն են խոստանում եւ ցուցաբերում օտարերկրյա ընկերությանը, մեր տեղական երեւի միակ ավիափոխադրողը՝ «Տարոն Ավիան», դադարեցրել է չվերթները: Ընկերությունը բողոքում է անհավասար մրցակցությունից, նաեւ, որ մեր պետությունից որեւէ օգնություն չի կարողանում ստանալ: Ինչպե՞ս է տեղական ավիափոխադրող «Տարոն Ավիան» վերաբերվում այս նորությանը, որ փոխարենը կառավարությունն օգնում է օտարին, փորձեցինք պարզել ընկերության կոմերցիոն գծով տնօրեն ԼԵՎՈՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆՑ, ով հակիրճ ասաց.

«Ryanair-ը վատ անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսության վրա»

- Շատ բացասական ենք գնահատում այս իրողությունը: Եվ պատճառը այն չէ, որ նոր ավիափոխադրող է, ոչ: Խնդիրը նրանում է, որ մենք եւս բազմիցս դիմել ենք կառավարությանը նման խնդրանքներով, բայց մեզ ոչ ոք չի աջակցել: Իսկ հիմա ինչ-որ ցածր գին առաջարկողի համար պայմաններ են ստեղծվում: Ընդ որում, այդ պայմանները մինչեւ վերջ բացված չեն, որովհետեւ մենք լսել ենք, որ պետական սուբսիդավորում է տրվելու այդ ընկերությանը: Չափազանց բացասական ենք գնահատում այս ամենըՂեկավարության վերջնական որոշումից հետո հնարավոր է այս հարցով դիմենք կառավարությանը:

Հայտնի են ինքնաթիռում լավագույն սնունդ առաջարկող ավիաընկերությունները

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА