o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ryanair-ը վատ անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսության վրա»

22.10.2019 21:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ryanair-ը վատ անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսության վրա»

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը նախորդ շաբաթ աչքալուսանք տվեց, որ հաջորդ տարվանից Հայաստան է մտնում Ryanair ավիաընկերությունը, որի տոմսերի գները պարզապես աներեւակայելի են: 2020-ի հունվարից Երեւանից դեպի Հռոմ եւ Միլան, իսկ ամռանը` Բեռլին, եւ Գյումրիից` Մյունխեն թռիչքներ կսկսի, որի արժեքը լինելու է մոտ 30 եվրո: Այսինքն` առնվազն 10 անգամ ավելի էժան տարբերակ է, քան այսօր կարելի է հայտնվել Եվրոպայում:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

Լուրը մեծ իրարանցում առաջացրեց Հայաստանում. պողոսներն անմիջապես իրենց պատկերացրին Միլանի հրապարակներում սուրճ խմելիս, իսկ գիտակից զանգվածը մտահոգվեց, թե այս անգամ «որտեղ են ուզում մեզ քցած լինեն»: Սոցցանցերում թեմայի շուրջ թեժ քննարկումները, միմյանց դեմ հակադարձումները նույնիսկ գերազանցեցին «հեղափոխականներին» եւ «հակահեղափոխականներին»: Եվ դա, չնայած այն պարզ ճշմարտությանը, որ «ձրի պանիր միայն թակարդում է լինում»: Այսպիսով` մինչ Ryanair-ի մասին ողջ իրականությունը ներկայացնելը` հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ եվրոպական մամուլում իրարանցում առաջացրեց այն, որ իռլանդական հայտնի այս ավիաընկերությունը չեղարկել էր ավելի քան 600 չվերթ դեպի Բելգիա, Իսպանիա եւ Պորտուգալիա ու հայտարարել, որ օդաչուների եւ բորտուղեկցորդների երկօրյա գործադուլի պատճառով հրաժարվում է հարյուրավոր թռիչքների չեղարկման կապակցությամբ ուղեւորներին փոխհատուցում վճարել: Այն ժամանակ «Իրավունքին» հաջողվել էր պարզել, որ Ryanair-ի դեմ ամիսներ շարունակ տեղի ունեցող գործադուլի եւ ցույցերի հետեւում հայ ակտիվիստ է կանգնած` շատերին հայկական հեռուստասերիալներից հայտնի բելգիաբնակ դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, որը եղել է նույն ավիաընկերության բորդուղեկցորդներից մեկը: Ryanair-ի Հայաստան մտնելու մասին էլ զրուցեցինք այս ավիաընկերությանը ներսից քաջատեղյակ անձնավորության հետ:

«ՇԱՏ ՄԵԾ ՎՆԱՍ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ ԱՅԼ ԱՎԻԱԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ»

– Սարգիս, քանի որ Դուք աշխատել եք Ryanair-ում, հետաքրքիր է Ձեր կարծիքն այս ավիաընկերության հայաստանյան մուտքի մասին:

– Կարելի է ասել, որ Ryanair-ը Հայաստանի տնտեսության համար առաջին հայացքից կարող է շատ հետաքրքիր լինել: Բայց երկարաժամկետ եթե նայենք, ապա այն շատ մեծ վնաս կարող է տալ այլ ավիագործընկերներին, որոնք ներկա պահին գտնվում են Հայաստանում: Այս պահի դրությամբ նախատեսված է 100 հազարից ավել թռիչք, որը պետք է իրականացնի Ryanair-ը: Գուցե առաջին փուլում այն իրականանա, բայց հետագայում շատ մեծ քաոս կարող է ստեղծել, քանի որ մարդիկ չեն օգտվի այլ ավիաընկերություններից: Այնպես որ, եթե անգամ առաջին տարին Ryanair-ը Հայաստանում մեծ հաջողություն ունենա, այն երկար չի տեւելու: Մաքսիմում 1-2 տարի հետո կտեսնեք, թե ինչ վատ անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսական վիճակի, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի վրա: Գիտեմ` այս պահի դրությամբ շատ մարդիկ կհակաճառեն ինձ, բայց հավատացեք, տարիուկես պայքարել եմ այս ավիաընկերությունում տիրող անարդարությունների դեմ եւ երբեք չեմ ցանկանա, որ նույն իրավիճակում հայտնվեն Գյումրիի եւ «Զվարթնոց» օդանավակայանները:

– Լուրեր են շրջանառվում, որ ամեն ուղեւորի համար պետությունը պետք է Ryanair-ին 76 դոլար վճարի: Այս դեպքում որքանո՞վ է այն ձեռնտու մեր պետության համար:

​​​​​​​«Իշխանությունները գնացել էին Ջերմուկ համոզելու, որ Ամուլսարը շահագործվի»

– Չեմ կարծում, որ պետությունն այդ ծախսն իր վրա կվերցնի: Ինչ վերաբերում է տոմսի արժեքին, ասվեց, որ այն լինելու է մոտ 30 եվրո, ավելին` կա նաեւ 4 եվրո 99 ցենտ արժողությամբ ավիատոմս: Բայց այդ ամենը լոկ խոսքեր են, որովհետեւ միայն ասվում է մեկնման տոմսի արժեքի մասին: Իսկ եթե նայենք ընդհանուր թռիչքները, որը սկսվելու է առաջինը Միլանից դեպի Երեւան հունվարի 14-ին, այդ տոմսի արժեքն այս պահի դրությամբ 35 եվրո 85 ցենտ է: Սակայն, շեշտում եմ` խոսքը միայն չոր տոմսի մասին է, իսկ եթե ավելացնենք ձեռքի պայուսակ եւ ճամպրուկ, ապա այդ դեպքում տոմսի արժեքն արդեն հասնում է 84 եվրոյի: Ընդ որում` սա ասում եմ այսօրվա դրությամբ, իհարկե, մեկ ամսից տոմսերն ավելի կթանկանան: Սա շատ կարեւոր է իմանալ, որպեսզի մարդիկ չխաբվեն այդ 30 եվրոյի մասին լուրերով, որովհետեւ սա վերաբերում է միայն տոմսին` առանց ծառայությունների, առանց իրեր ձեզ հետ վերցնելու: Եվ եկեք չմոռանանք, որ Հայաստանը շենգեն-վիզայից դուրս գտնվող երկիր է, ինչը եւս հավելյալ ծախսեր է ավելացնում: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ յուրաքանչյուր ավիաընկերության երկիրը սուբսիդիայի նման գումար է փոխանցում:

«ՏՈՄՍԵՐԻ ԳԻՆԸ ԵՐԲԵՔ ԱՅԴՔԱՆ ՄԱՏՉԵԼԻ ՉԻ ԼԻՆԻ»

– Ի դեպ, ծառայությունների մասին. միջազգային մամուլում ամիսներ առաջ Ryanair-ը հերթական անգամ հայտնվել էր սկանդալի կիզակետում, երբ ուղեւորներից մեկը բարձրաձայնել էր, որ իրենց պարտադրել են վճարել թռիչքի հետաձգման ժամանակ ստացված ջրի համար` 30 աստիճան շոգի պայմաններում...

– Իհարկե, ջուրը նորություն չէ, այն նաեւ վաճառվում է ավիաընկերության աշխատողի վրա: Աշխատակիցն իրավունք չունի ո՛չ սնունդ ուտել, ո՛չ ջուր խմել, հակառակ դեպքում` պետք է վճարի: Շատ դեպքեր են եղել, երբ աշխատողին աշխատանքից հանել են զուտ նրա համար, որ ջուր է խմել աշխատանքի ժամանակ: Եկեք չմոռանանք, որ Ryanair-ը ժամանակին անգամ զուգարան գնալու համար գումար էր պահանջում ուղեւորից, ինչն աբսուրդ էր: Արդեն մեկ տարի է, ինչ լքել եմ ավիաընկերությունը եւ այժմ դատական գործընթացի մեջ եմ ընդդեմ Ryanair-ի` մարդասիրական իրավունքների խախտման հոդվածով եւ անհիմն գործից հեռացնելու պատճառով: Ես ընդամենը բարձրաձայնել էի այն, ինչը մնացածը վախենում էին անել: Իհարկե, Հայաստանում հայ բորդուղեկցորդներ չեն աշխատի, համենայնդեպս սկզբնական փուլում, քանի որ բազա դեռ չի ստեղծված: Ճիշտ է, Հայաստանը 40-րդ երկիրն է, որը համագործակցելու է Ryanair-ի հետ, սակայն ներկա դրությամբ արտերկրի բորդուղեկցորդներն են ուղեկցելու ուղեւորներին` դեպի Հայաստան եւ հետադարձ դեպի Եվրոպա: Սակայն, նպատակն այն է լինելու, որ հետագա ծրագրում կարողանան ստեղծել աշխատանքային հնարավորություններ:

– Այս առումով ե՞ւս վտանգներ եք տեսնում:

– Ryanair-ը, երբ ներդրեց իր բազան «Զվարթնոցում» եւ Գյումրիում, այստեղ ամենամեծ վտանգն այն է լինելու, որ մի կողմից հնարավոր է ստեղծի աշխատանքի հնարավորություն, բայց չմոռանանք, որ այն աշխատանքային պայմաններով է գործելու, ինչ Եվրոպայում, եւ էլ ավելի վատ ձեւով է «օգտագործելու» հայ բորդուղեկցորդներին: Այսինքն` եթե միջին աշխատավարձը Հայաստանում 100-200 հազար դրամ է կազմում, Ryanair-ի համար սա հիանալի է, որովհետեւ նա ամեն ինչ կանի, որ այդ 100 հազարն էլ չվճարի: Էլ չեմ ասում աշխատանքային մնացած պայմանների եւ ամենակարեւորը` ապահովության մասին: Չկա ոչ մի ապահովագրություն, առավել եւս, որ Եվրոպայից դուրս է գտնվում Հայաստանը: Առնվազն բարդ է լինելու այստեղ պաշտպանել աշխատանքային, մարդասիրական իրավունքները եւ ընդհանրապես` ամբողջ տնտեսությունը:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

– Ի՞նչ նկատի ունեք` ասելով, որ չկա ապահովագրություն:

– Ապահովությունն այս ավիաընկերությունում առաջնային չի համարվում, քանի որ իրենց համար ժամանակը փող է: Այսինքն` եթե երկու թռիչք է լինում, ասենք, Բրյուսելից Բարսելոն, Բարսելոնից Միլան եւ հետադարձ` Բրյուսել, ինքնաթիռի սպասարկող անձնակազմն ունենում է ընդամենը 25 րոպե ժամանակ, որպեսզի դուրս հրավիրեն ուղեւորներին եւ տեղավորեն նոր ուղեւորներին: Բնական է, որ այդ ամենը չի արվում ինչպես պետք է: Սա նշանակում է, որ ինքնաթիռը յուրաքանչյուր պահի կարող է վտանգ առաջացնել, եւ դեպքերի պակաս չեն եղել: Համացանցում փնտրեք եւ կգտնեք, թե ինչքան խնդիրներ են եղել Ryanair-ի ինքնաթիռների հետ, որովհետեւ նման ռեժիմով են աշխատում: Սա մեծ խնդիր է, ինչը Հայաստանում ավելի խտացած կզգացվի հետագայում: Իսկ այն, որ անընդհատ շեշտում են, թե տոմսերը մատչելի են: Ասեմ, որ այդ գնի տոմս երբեք չի լինի:

«RYANAIR-Ի ՄԱՏՉԵԼԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼԻՆԵԼ»

– Հատկանշական է, որ հայաստանյան հանրության շրջանում մեծ ոգեւորություն է առաջացրել Ryanair-ի գալը, սակայն նույն արտասահմանյան լուրերը ամենեւին այս ավիաընկերության դրական հեղինակության մասին չեն խոսում: Ինչպե՞ս կբացատրեք սա:

– Ամեն դեպքում, ողջունում եմ, կարելի է ասել, որ Տ. Ռեւազյանի քայլը շատ կարեւոր էր, բայց պայմանները, երբ ուսումնասիրում եմ, ինձ մոտ մտավախություն է առաջանում, թե շատ մակերեսային կերպով են մոտենում Ryanair-ին եւ դիտարկում միայն այն, որ զուտ մատչելի տոմս է վաճառում, ուրեմն` թող լինի նաեւ Հայաստանում: Մինչդեռ մատչելիի հետեւում կա վտանգ, եւ այդ վտանգը ամիսներ հետո կպարզվի կամ գուցե առաջիկա տարիներին:

– Երբ վերջերս Հայաստանում էիք, որքանով տեղյակ եմ, հանդիպել եք նաեւ Տ. Ռեւազյանի հետ: Այդ ժամանակ խոսե՞լ եք Ryanair-ի մասին եւ ի՞նչ խորհուրդ եք տվել քաղավիացիայի կոմիտեի նախագահին:

– Բելգիա մեկնելուց մեկ շաբաթ առաջ դիմեցի, որ հանդիպենք, անմիջապես արձագանքեցին,  պայմանավորվեցին, որ մեկ օր առաջ հետադարձ տոմսս ընդունեն, ինչի համար շնորհակալ եմ: Ինչպես հասկացա, նա տեղյակ էր, որ Ryanair-ի ակտիվիստներից եմ: Նրա հետ որոշ տեղեկատվություն փոխանակեցինք, թե ինչպիսի պայմանագիր է կնքվել Ryanair-ի հետ: Իսկապես, Տ. Ռեւազյանը բավականին շատ ուսումնասիրել է ավիաընկերությունը: Ես վստահություն ունեմ նրա մասով, բայց վստահություն չունեմ Ryanair-ի հետ կապված: Այսօրվա դրությամբ` Ryanair-ը տեսնելով Հայաստանի բյուջեն, տնտեսական վիճակը` առիթից օգտվում է, որովհետեւ այստեղ մտնում է գումարով: Իսկ գումարը որոշում է ամեն ինչ: Նույնիսկ Եվրոպայում շատ մեծ դժվարությամբ է օրենքը կարողանում ապացուցել իրենց թերացումները, որովհետեւ իրենք գումար ունեն: Ավելին` անգամ Եվրախորհրդում, երբ ներկայացանք մեր ամբողջ անձնակազմով եւ բարձրաձայնեցինք աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը, նույնիսկ այդ ժամանակ չկարողացան լուծում տալ, որովհետեւ այստեղ կրկին խոսեց Ryanair-ի փողերը: Եթե հետեւեք միջազգային նորություններին, այնտեղ բազում տեղեկատվություն կա, որ եվրոպական այս կամ այն երկրների օդակայաններում Ryanair-ը փակում է իր գծերը, որովհետեւ բոլորը ոտքի են կանգնել իրենց դեմ եւ իրենց օրենքներն են ուզում պաշտպանել: 

Արայիկ Սահակյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

– Այսինքն` կարելի՞ է ասել, որ մի քանի եվրոպական երկրներից մերժված Ryanair-ին ընդունել է Հայաստանը:

– Գլոբալ առումով` այո, որովհետեւ քիչ երկրներ չեն, որ ոտքի են կանգնել եւ պահանջում են փոփոխություններ այս ավիաընկերությունում: Հիշեցնեմ, որ երբ Ryanair-ում աշխատանքս կորցրեցի, ամիսներ հետո հասա այն գլխավոր նպատակին, ինչի մասին երբեք ոչ ոք չէր կարող պատկերացնել: Եթե բորդուղեկցորդը աշխատում է տվյալ երկրում, ապա պետք է լինի նրա հետ աշխատանքային պայմանագիր իր երկրի օրրենսգրքին համապատասխան: Մինչդեռ, օրինակ, իմ դեպքում ես աշխատում էի Բելգիայում, սակայն քանի որ իռլանդական ավիաընկերություն է, հարկեր վճարում էի Իռլանդիային: Այս մասին բարձրաձայնեցին ավիաընկերության աշխատակիցները Իսպանիայից, Պորտուգալիայից, Բելգիայից: Ի դեպ, վերջերս նաեւ Գերմանիայում փակվեց Ryanair-ի բազան, որը ավիաընկերության 86 բազաներից մեկն էր:

– Փաստորեն, ոչ մի դրական բան չկա՞ Ryanair-ի մեծ աղմուկ հանած հայաստանյան մուտքից...

– էլի եմ ասում`շատ հաճելի է, որ Ryanair-ն էժան տոմս է վաճառում, բայց այստեղ գործում է նույն իռլանդական «Փրայն մարք» հագուստի ֆիրմայի մեթոդը, որն արտադրում է հագուստներ` շատ աղքատ երկրներում աշխատեցնելով երեխաների: Նրանք արտադրում են էժան ու անորակ հագուստ, որը երկու անգամ հագնում ես եւ հետո վերածվում է աղբի: Ryanair-ը նույնն է անում. իրենք վաճառում են գովազդ, մարդիկ գայթակղվում են դրանով, իսկ դրա տակ օրենքներ են խախտում: Ըստ իս, ավելի ճիշտ կլիներ մտածել ազգային ավիաընկերություն ստեղծելու մասին` օգտագործելով հենց նույն Ryanair-ի համակարգը: Չէ որ իրենք էլ մի ինքնաթիռով են սկսել, այնուհետեւ վարձեցին բոինգները: Երբ լինի պետական ավիաընկերություն, գումարներն էլ կմնա մեր երկրում, ոչ թե բերեն դրսից ներդրող, որը վաղը խորտակելու է երկրի տնտեսությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА