o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծառուկյանըՙ Վիտալի Բալասանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին

22.10.2019 15:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ծառուկյանըՙ Վիտալի Բալասանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին

«Այս 30  տարվա ընթացքում պետք է Արցախի խնդիրն այնպես լիներ, որ Ալիևը ռիսկ չաներ տառ ու բառ հոխորտար, այլ գիտակցեր, որ քայլ կատարելով՝ կարող է կրկին կորցնել»,- ընդգծեց նա:

«Լիարժեք գիծ պետք է քաշվի, որովհետև մեր այդ խոսքերով մենք կարող ենք մեր պետությանը, ժողովրդին վնասել»,- հավելեց նա:

«Այս տարվա հոկտեմբերի 1-ի տվյալներով արտագաղթը կրկին թափ է հավաքել»

Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեսակցե՞լ է վերջերս կամ հետաքրքրվե՞լ է նրա առողջությամբ, նա պատասխանեց, որ ո՛չ հետաքրքրվել է, ո՛չ տեսակցել:

«Չեմ տեսնում՝ ձեզանից չեմ պրծնում, այ ձեր ցավը տանեմ, տեղեկացել եմ միայն մամուլից: Ինձ բոլորն էլ հետաքրքրում են՝ սկսած առաջին նախագահից՝ մինչև չորրորդը, այդ թվում՝ վարչապետը, քանի որ այս երկրում եմ ապրում: Բայց ամենակարևորը, այն, ինչ դուք ասում եք, նման բան չկա, չի էլ կարող լինել, նկատի ունեմ, որ անընդհատ ուզում եք ինձ կապել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ: Ամեն մեկն ունի իր տեսակետը, Ծառուկյանը որևէ մեկի առաջ պարտավորություն չունի, Ծառուկյանն իր տեսակետով, սկզբունքով՝ ուզում է լավ լինի, իր երկիրը զարգանա»,- եզրափակեց նա:

 Գագիկ Ծառուկյանը չի տեսակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և չի հետաքրքրվել նրա առողջական վիճակով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ նշելով, որ մամուլից է տեղեկացել Քոչարյանի վիրահատության մասին։

«Ո՛չ, չեմ տեսակցել, չեմ հետաքրքրվել»,–ասաց նա։

Հարցին՝ իրեն չի՞ հետաքրքրում երկրորդ նախագահի առողջական վիճակը, Ծառուկյաննա արձագանքեց.

«Ինձ բոլոր նախագահներն էլ՝ սկսած առաջինից, երկրորդնեից, չորրորդից, վարչապետից, բոլորն էլ հետաքրքրում են, քանի որ այս երկրում ապրում եմ»,–ասաց նա, ապա հավելեց.

«Ինձ անընդհատ ուզում եք կապել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ . ամեն մեկն ունի իր տեսակետը , Ծառուկյանը որևէ մեկի առաջ ոչ պարտավորություն ունի, ոչ մի բան էլ չունի, Ծառուկյանն իր սկզբունքով ուզում է, որ իր երկիրն ու ժողովուրդը լավ ապրի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА