o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7 տոկոս տնտեսական աճ. Էկոնոմիկայի նախարար

22.10.2019 14:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7 տոկոս տնտեսական աճ. Էկոնոմիկայի նախարար

Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7 տոկոս տնտեսական աճ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Քանի որ տարվա վերջն  արդեն սարերի ետևում չէ ու մենք ունենք արդեն 8 ամսվա հայտնի, 9-րդ ամսվա նախնական պատկերացումներ, գտնում ենք, որ դա նվազագույն ցուցանիշն է, որ կարձանագրենք»,-ասաց նա։

«ԿԳՄՍ նախարարի հետեւում կան մարդիկ, ովքեր ավելի վնասակար դեր են խաղում»

«Մենք պետք է ունենանք երկարաժամկետ առումով տնտեսական աճի պոտենցիալն էապես ավելացնելու խնդիր ու այդ ուղղությամբ մենք, իհարկե, ծրագրեր ենք մշակում»,-ասաց նախարարը։

Տիգրան Խաչատրյանը նշեց, թե այն հինգ տոկոսը, որ կանխատեսել էին եկող տարվա համար, կլիներ ամենապահպանողական, նվազագույն ակնկալիքը տարվանից։

«Բայց կարծում ենք, որ տեղի ունեցող փոփոխությունները մեզ հնարավորություն են տալու ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել»,-հավելեց Էկոնոմիկայի նախարարը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА