o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելը խայտառակություն է․ Դանիել Իոննիսյան

22.10.2019 12:12 ՔԱՂԱՔԱԿԱՆ
 Նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելը խայտառակություն է․ Դանիել Իոննիսյան

Նախարարների ու փոխնախարարների աշխատավարձը (Աշխ. օր. իմաստով պարգեւավճարը եւս աշխատավարձ է) բարձրացնելը լավ է ու անհրաժեշտ, բայց դա գաղտնի անելը խայտառակություն է եւ օրենքի էության ոտնահարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոննիսյանը։

Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել

«Ու թեեւ ՀԵՏՔ-ը գրել է միայն նախարար-փոխնախարարների մասով, սակայն բոլորս գիտենք, որ դա վերաբերվում է հանրային ծառայողների մի մեծ խմբի:

Կներեք, բայց աշխատավարձ բարձրացնելու կամ պարգեւավճար տալու վարչապետի հրամանի գաղտնիությունս ո՞րն է: Ո՞նց կարող է դա գաղտնի լինել հանրությունից:

 

Նիկոլ Փաշինյան, հանրությունից գաղտնի կերպով պարբերական պարգեւավճարներ տալու փոխարեն ավելի լավ կլիներ, որ ազնվությամբ հայտարարեիք, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է էապես բարձրացվի ու օրենքում համապատասխան փոփոխություն նախաձեռնեիք:

Այո, այդպիսի նախաձեռնությունը որոշ խմբեր կքննադատեին, բայց դա կլիներ շատ ավելի ազնիվ քայլ, քան հանրությունից գաղտնի աշխատավարձները, ըստ էության, ապօրինի բարձրացումը:

Հ.Գ. Իմիջայլոց, այս պրակտիկան ՀՀԿ-ի օրոք է սկսվել եւ ժամանակն է դրա վերջը տալու: Ի վերջո, ՀՀԿ-ն չուներ այնքան լեգիտիմություն, որ հանրությանը ասեր, որ պաշտոնյաներն պետք է ավելի շատ փող ստանան»,-նշել է նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА