o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

NBC. Պենտագոնն Աֆղանստանից զորքերի լիակատար դուրսբերման ծրագիր է մշակում

22.10.2019 10:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 NBC. Պենտագոնն Աֆղանստանից զորքերի լիակատար դուրսբերման ծրագիր է մշակում

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը վերջին շրջանում մշակում է Աֆղանստանից զորքերի լիակատար դուրսբերման պլան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան որոշման դեպքում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, հաղորդում է NBC news-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները:

Ադրբեջանը առաջ է քաշել Հայաստանի լիակատար կապիտուլյացիայի վերջնագիր

Աղբյուրներից մեկի խոսքով՝ գերատեսչությունը մշակում է Աֆղանստանից զորքերի շտապ դուրսբերման պլան՝ առաջիկա շաբաթներին համապատասխան որոշում կայացվելու դեպքում:

Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, Պենտագոնում պատրաստվում են, որ ամերիկացի զինծառայողների դուրսբերման հրամանը կարող է լինել նույնքան անսպասելի, որքան Սիրիայի հետ կապված իրադրությունը:

Ընդ որում՝ NBC-ի աղբյուրներն ընդգծում են, որ ներկա պահին ԱՄՆ զինուժի դուրսբերման դեպքում գործողությունների մշակումն ավելի շուտ կանխարգելիչ բնույթ է կրում և «խելամիտ պլանավորման» օրինակ է, քանի որ նման հրամանի նախապատրաստման մասին խոսք դեռևս չի գնում:

Սակայն աղբյուրներից մեկը նշել է, որ Սիրիայի վերաբերյալ Թրամփի գործողությունները կարելի է համարել Աֆղանստանում պլանավորվող գործողությունների «գլխավոր փորձ»:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА