o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քանի ուշ չէ, լսեք գեներալ Վանեցյանին». Ա. Կոչուբաեւ

22.10.2019 00:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Քանի ուշ չէ, լսեք գեներալ Վանեցյանին». Ա. Կոչուբաեւ

Փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԻ գնահատմամբ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կանգառի ու սթափության կոչերին ականջալուր չլինելը բերելու է ինքնաոչնչացման:

Արայիկ Սահակյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

«Քաղաքական մոտիվներով հետապնդումները շարունակվում են... Հերթական «հանցագործը» Արսեն Բաբայանն է եւ համաձայն ձեւավորված ավանդույթների բացառիկ պրոֆեսիոնալ անձ: Արսեն Բաբայանի օրինակով ամրապնդվում է այն թեզը, որ իրավապահների մոտ ինչ-որ մի բան այն չէ: Քաղաքակական պատվեր է ոչ ավելին», - ընդգծում է փաստաբանը:

Ըստ Ա. Կոչուբաեւի, ֆեյսբուքյան ակտիվությունը մեր երկրում դարձել է ուղիղ համեմատական անձնական ազատությանը. «Հրայր Թովմասյանին բարեւելը առանձնապես ծանր հանցագործություն է, իսկ մտերիմ լինելը մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Ստեղծված մաղձոտ մթնոլորտը չի կարող անհետեւանք մնալ: Քանի ուշ չէ, լսեք գեներալ Վանեցյանին»:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք մեր թիմի թիվ մեկ խնդիրը չի եղել. ԱԺ նախագահ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА