o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիմա ես միայն մտածում եմ թիմի արդյունքների մասին.Ռոնալդու

21.10.2019 21:51 ՍՊՈՐՏ
 Հիմա ես միայն մտածում եմ թիմի արդյունքների մասին.Ռոնալդու

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լոկոմիտիվի» դեմ հանդիպումից առաջ խոսել է անհատական մրցանակների նշանակության մասին:

«Մենք ցանկանում ենք հաղթել առաջնությունը, գավաթը ու Չեմպիոնների լիգան: Կարծում եմ, որ «Յուվենտուսը» պետք է իր առաջ մեծ նպատակներ դնի: Այդ պատճառով մենք կփորձենք հաղթել բոլոր տիտղոսները: Ես գիտեմ, որ դա դժվար է լինելու, բայց դա մեր ուժերի սահմաններում է:

Բռնցքամարտի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոն Անուշ Գրիգորյանը

Ոչինչ չունեմ ասելու անհատական մրցանակների մասին: Դա այն չէ, ինչ կարևոր է: Եթե թիմիդ հետ կարողանաս գավաթներ նվաճել, ապա անհատական մրցանակները չեն ստիպի երկար սպասել:

Թիմի հետ հաղթելը ավելի կարևոր է: Մենք հիանալի մրցաշրջան անցկացրինք նախորդ մրցաշրջանում ու նպատակ ունենք այս տարի ավելի լավը դառնալ: Հիմա ամենակարևորը վաղվա հանդիպումն է, որում հաղթանակը 50 տոկոսով կապահովի մեր տեղը հաջորդ փուլում:

Հիմա ես միայն մտածում եմ թիմի արդյունքների մասին: 700 գոլերը անցյալում են: Այդ մասին այլևս չեմ մտածում»,-ասել է պորտուգալացի խաղացողը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА