o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չպետք է մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ». Մանկագիր

21.10.2019 20:07 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Չպետք է մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ». Մանկագիր

 Բանաստեղծ, մանկագիր ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ  ստեղծագործել սկսել է դեռ վաղ մանկությունից, բանաստեղծական յուրօրինակ մոտեցումները կյանքում երբեմն օգնում, իսկ երբեմն էլ` շատ են խանգարում բանաստեղծուհուն։ Նրա կյանքում ճակատագրական կարևոր դեր է ունեցել Հայաստանի գրողների միության «Ցոլքեր» գրական կենտրոնը: Մարիամը կարծում է, որ մարդու երևակայությունն ու միտքը անծայր է, բայց չպետք է մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Գրականության, մանկագրության նրբությունների,ազատ խոսքի և մի շարք այլ հարցերի շուրջ էլ iravunk.com-ը զրուցեց բանաստեղծուհու հետ:

ՊՍԺ-ի մարզական տնօրեն. Նեյմարն արել է սխալներ, որ չպետք է աներ

- Ինքս իմ մասին շատ խոսել չեմ սիրում, կարող եմ ասել, որ կյանքս լի է ինքնատիպ, հուզական աշխարհով, որն ավելի շատ բնորոշ է ինքս ինձ: Ստեղծագործողն իր անձնական, անհատական ճանապարհն է բացում` վստահելով միմիայն ինքն իրեն: Անհատական փորձի համեմատ մյուս բոլոր ճանապարհները սայթաքում են: Չեմ վախենում խիտ պատկերներից, անկեղծ եմ առաջին հերթին ինքս իմ հանդեպ և այդպես էլ ստեղագործում եմ: Իսկ անկեղծ լինում են նրանք, ովքեր թաքցնելու ոչինչ չունեն: Արվեստագետի հիմնական ուժը նրա գաղափարն է, նրա փիլիսոփայությունը, անկեղծությունը և սեփական ոճը:

Չպետք է տուժի աշխատողի իրավունքը, առավել եւս նոր տարվա շեմին. ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

- Քանի՞ գրքի հեղինակ եք:

- Երեք` երկուսը հեքիաթ վիպակներ են, մեկը` բանաստեղծությունների ժաղովածու, որը ՀԳՄ հրատարակչությամբ լույս է տեսել այս տարվա մայիսին, Հռիփսիմե Հովհաննիսյանի և Արտեմ  Հարությունյանի հովանու ներքո: Նրանք հանդիսանում են նաև գրքի խմբագիրները : Հռիփսիմեի նրբանկատ գրչի շնորհիվ իմ բանաստեղծական առաջին «Աստղահանդես» ժողովածուն ավելի ընդգծեց այն հուզական աշխարհը, որը  փորձել էի հանձնել թղթին, իսկ Ա . Հարությունյանի շնորհիվ այն դարձավ ավելի ինքնատիպ:

Չպետք է զուգահեռներ տանել ազգի հերոսի և այն անձանց միջև, որոնց խափանման միջոցը փոխվել է

- Կա՞ մի թեմա, որի մասին կցանկանայիք խոսել, բայց չեք համարձակվում։

- Կարծում եմ`ոչ: Միշտ աշխատում եմ հնարավորինս շատ ասելիքս տեղ հասցնել, կարող եմ միայն խուսափել ոչ գրագետ զրույցից և այն ամենից, ինչը ոչինչ չի տալիս քեզ: Ավելի ճիշտ, չէի ցանկանա անդրադառնալ որոշ թեմաների:

Կենդանակերպի նշաններ, որոնք չպետք է միասին լինեն

- Շատերի կարծիքով անընդունելի է բաց և ազատ խոսքը, ի՞նչ եք կարծում, գրականությունը ճանաչո՞ւմ է կաղապարներ:

- Մարդու երևակայությունն ու միտքն անծայր է, բայց չպետք է մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, այսինքն այդ խոսքը կամ միտքը չպետք է հատի կոռեկտության կամ բանականության սահմանը: Աշխարհում ոչինչ չկա ավելի զորեղ և ավելի անզոր քան խոսքը: Այս առիթով կցանկանայի մեջբերել Գինզբերգի խոսքերը, ով կիսում է այն կարծիքըոր ազատ ստեղծագործության գեղեցկությունը և հզորությունը կայանում է նրանում, որ խոսքը ընդունակ է այնքան բնական հնչել, որքան սովորական մի զրույց, միաժամանակ բավարարել մարդու լսողական ռիթմը, որն արդեն հանգ ու վանկ չի պահանջում: Ինչպես նաև այս առիթով շատ դիպուկ է ասել Գևորգ Էմինը. «Զգույշ օգտագործիր խոսքը, երբ խառն է դարը, նույն արճիճից են ձուլված պողպատն ու տառը»:

Հայրս պնդում էր, որ Սանթրոսյան ազգանունը բեմից չպետք է իջնի. Արմեն Սանթրոսյան

-Դուք 3 գրքի հեղինակ եք, որոնցից երկուսը հեքիաթ-վիպակ է, ինչպե՞ս մտաք մանուկների աշխարհ

- Շատ անսպասելի: Կարծում եմ` յուրաքանչյուրս հոգու խորքում մանուկ ենք և ամենահարմար առիթի դեպքում այն ավելի է արտահայտվում մեր գործողություններում, որից մեկն էլ ինձ համար մի նոր աշխարհի բացահայտումն էր: Ես այնքան էի տարվել ինձ համար շատ հարազատ մանուկների խինդ ու խաղով , որ ամբողջությամբ ընկղմվեցի նրանց աշխարհ և որոշեցի մի քիչ մնալ մանուկների աշխարհում: Եթե հավատում ես հրաշքին, այն անպայման ի կատար կածվի, ինչի շնորհիվ էլ հեքիաթը դառնում է իրական:

Բուհերը պետք է ապակուսակցական լինեն, ղեկավար կազմում չպետք է լինեն կուսակցականներ և սա չի վերաբերում միայն ՀՀԿ-ին

- Ի՞նչ առանձնահատկություններ ունի մանկագրությունը:

- Ըստ իս մանկագրությունը այն հրաշքն է, որին բոլորն են ուզում հավատալ: Ինչի շնորհիվ կարող ես հայտնվել իրական հեքիաթում, և թեկուզ կարճ ժամանակով լինել մանուկ: Եթե պոեզիայում միտքը կարող ենք շպարել խոսքի ճոխությամբ, ապա այս դեպքում չպետք է մոռանանք, որ գործ ունենք մանուկի փխրուն հոգու հետ, որին պետք է շատ զգույշ, նույնիսկ կարելի է ասել մատների վրա կանգնած մոտենալ, հնարավորինս պատասխանատու լինելով բառի նկատմամբ, քանզի միայն խոսքով չենք կարող կաշառել մանուկին, այն շատ զգայուն է երևույթի և գործողության նկատմամբ: Հետևաբար պետք է հնարավորինս անկեղծ լինել, չթաքցնել քո ներսի մանուկին և չխնայել բարությունն ու սերը, որ փոխանցելու ես նրան, քո ստեղծագործության շնորհիվ:

10 իրավիճակներ, որոնք ձեզ մոտ մեղքի զգացում չպետք է հարուցեն

- Ավելի շատ Ձեզ մանկագիր եք համարում, թե` պոետ:

- Սկսել եմ ստեղծագործել 13 տարեկանից, նույնիսկ փոքրիկ բանաստեղծությունների ժաղովածու ունեի, բայց այն թողեցի մանկությանս հուշերում, որպես մանկական մի խաղ, այդպես էլ չհրատարակելով այն: Հիմա արդեն ավելի հասուն տարիքում, երբ որոշեցի քայլել գրական արահետով, ընդունվեցի «Ցոլքեր» գրական կենտրոն, որտեղ իմ գրական ուսուցիչներն էին ՝Հռիփսիմե Հովհաննիսյանը և Արտեմ Հարությունյանը: Նրանց շնորհիվ է արեցի առաջին քայլերս դեպի պոեզիայի աշխարհ և այդպես էլ ծնվեց իմ առաջին «Աստղահանդես» բանաստեղծությունների ժողովածուն: Պոեզիան իր մեջ ներառում է տիեզերքի ու աշխարհի կապը, այն ամբողջ միասնական համակարգը, որ խտանում է Աստծո ստեղծարար ուժի, գաղափարի մեջ և փոխանցվում մարդուն: Բայց հեքիաթն էլ քիչ մաս չի կազմում իմ գրական կյանքում: Կարծում եմ` ապագան ցույց կտա, քանզի չեմ համարում, որ բավականաչափ ուղի եմ անցել կողմնորոշվելու համար: Ես նաև ունեմ արձակ-վիպակներ, որից «Օրագիր կամ կյանքը առանց քեզ»  ստեղծագործությունը, 2017 թվականին արժանացավ ՀԳՄ «Լևոն Անանյանի անվան ամենամյա մրցանակաբաշխության» 2-րդ  մրցանակին`արձակ անվանակարգում, որը հետագայում գրքի տեսքով կներկայացնեմ ընթերցողի դատին: Ինձ համար ճակատագրական եղավ, լոսանջելեսաբնակ բանաստեղծուհի և արձակագիր`Նաթելա Լալաբեկյանի հետ հանդիպումը: Ում շնորհիվ և հովանավորությամբ մի շատ գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել ՀԳՄ «Լևոն Անանյանի անվան ամենամյա մրցանակաբաշխությունում: Իսկ 2016 թվականին պոեզիա անվանակարգում, ես արժանացա «Լևոն Անանյանի անվան ամենամյա մրցանակաբաշխության» 2-րդ մրցանակին` բանաստեղծական շարքի համար, որը ընդգրկված է իմ առաջին «Աստղահանդես» բանաստեղծությունների ժաղովածուի մեջ: Բոլոր նվաճումները, մեծ խթան են, հատկապես` երիտասարդ ստեղծագործողի համար

Ինչի համար չպետք է ներողություն խնդրել

Զրուցեց ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА