o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինն ու Էրդողանը կարող են առանձնազրույց ունենալ Սոչիում

21.10.2019 19:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինն ու Էրդողանը կարող են առանձնազրույց ունենալ Սոչիում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հոկտեմբերի 22-ին անցկացվելիք հանդիպմանը կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը՝ չբացառելով, որ առաջնորդներն առանձնազրույց կունենան։

Փայլան. «Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում»

«Բանակցություններ տեղի կունենան ոչ մեծաթիվ պատվիրակությունների կազմով։ Չի բացառվում, որ Պուտինն ու Էրդողանը կզրուցեն առանձին։ Այնուհետև առավել ընդլայնված ձևաչափափով կկայանա աշխատանքային նախաճաշ, որի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերին»,- ասել է Ուշակովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի կապերը լավ են զարգանում, կան լավ արդյունքներ համագործակցության բոլոր ուղղություններով, աճում է երկկողմ ապրանքաշրջանառությունը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА