o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողան. Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 111 բնակավայրեր

21.10.2019 20:27 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողան. Թուրքիան իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 111 բնակավայրեր

«Խաղաղության աղբյուր» գործողության սկզբից ի վեր թուրքական բանակը վերահսկողություն է հաստատել Սիրիայի 111 բնակավայրերի վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի՝ հոկտեմբերի 21-ին՝ գրում է korrespondent.net-ը:

Թուրքիան սկսել է տեղահանել ԻՊ-ի գրոհայիններին

«Գործողության ընդամենը 9 օրվա ընթացքում 765 ահաբեկիչ վնասազերծվել է, իսկ 1500 քառակուսի կիլոմետր ազատագրվել է ահաբեկչական կազմակերպություններից, մենք վերահսկողություն ենք սահմանել 111 բնակավայրերի վրա: Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, հատկապես սննդի, առողջության և անվտանգության ապահովման առումով, որպեսզի մեր տարածաշրջանում ապրող եղբայրներն ու քույրերը որևէ խնդիր չունենան»,- ասել է Էրդողանը:

Նա նաև իր խոսքում նշել է, որ Թուրքիան երկիր է, որը չունի այլ պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ, և քննադատել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի որոշ երկրների դիրքորոշումը, որոնք հայտարարում են ահաբեկչության դեմ պայքարի մասին, բայց չեն սատարում Սիրիայում իրենց գործողությունը:

Նա նաև նշել է, որ Թուրքիան երբեք համաձայնություն չի կնքել ահաբեկիչների հետ և կշարունակի պայքարը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА