o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավստրալական պարբերականներն ի նշան բողոքի լույս են տեսել միևնույն առաջին էջով

21.10.2019 19:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ավստրալական պարբերականներն ի նշան բողոքի լույս են տեսել միևնույն առաջին էջով

Ավստրալիայի խոշորագույն News Corp Australia և Nine մրցակից մեդիակորպորացիաները միավորվել են մամուլի ազատության սահմանափակումների դեմ բողոքի համար: Նրանց պարբերականները, որոնցից են The Australian-ը, The Daily Telegraph-ը և The Sydney Morning Herald-ը, լույս են տեսել առաջին էջերում միևնույն «գաղտնի» կնիքով մթնեցված տեքստով, հայտնում է BBC-ն:

Մերձմոսկվայում եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչուն պատմել է, թե ինչու է այժմ ուղևորներից թաքցնում իր անունը

Լրագրողական համայնքի դժգոհությունն առաջացել է ազգային անվտանգության մասին օրենքներով, որոնք, լրագրողների խոսքերով, սահմանափակում են թղթակիցների գործունեությունը և երկրում «գաղտնիության մշակույթ» են ձևավորում:

«Ավստրալիային ժողովրդավարական երկրներից ամենագաղտնին դառնալու վտանգ է սպառնում»,- իրավիճակը մեկնաբանել է ABC-ի (Australian Broadcasting Corporation) գործադիր տնօրեն Դեվիդ Անդերսոնը:

Թերթերի բողոքին աջակցել են որոշ հեռուստաալիքներ, ռադիոկայաններ և առցանց պարբերականներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА