o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է արվել Երևանում վերջին մեկ տարում. Պատասխանում է քաղաքապետարանը

21.10.2019 18:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Ի՞նչ է արվել Երևանում վերջին մեկ տարում. Պատասխանում է քաղաքապետարանը

Օրերս լրացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին։ Aysor.am-ը քաղաքապետարանից փորձել է պարզելթե անցած ժամանակահատվածում ինչ ծրագրեր են իրականացվելենթակառուցվածքային ինչ աշխատանքներ են կատարվել:

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված Toyota, կոտրված ապակի և 24 կրակված պարկուճ

Վերելակներ

Մինչև տարեվերջ համայնքային բյուջեի միջոցներով Երևանում նախատեսվում է փոխել 20 վերելակ: Մրցույթներն արդեն կայացել են, գործընթացը մեկնարկային փուլում է։

Հասարակական տրանսպորտ

Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտի համակարգային բարեփոխումների շրջանակներում կարևորելով գործող երթուղային ցանցի արդյունավետության բարձրացման և նոր երթուղային ցանցի ստեղծման անհրաժեշտությունը՝ անգլիական խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանց, որը ենթադրում է նաև միասնական տոմսային համակարգի ներդրում։ Նոր երթուղային ցանցի նախագծի վերջնական տարբերակի ամբողջական փաթեթն ուղարկվել է ՀՀ կառավարություն։

Մինչև նոր երթուղային ցանցի ներդրումը գույքագրվել է մայրաքաղաքի հասարկական տրանսպորտում ստեղծված իրավիճակը, հստակեցվել առկա հիմնախնդիրները և ձեռնարկվել են միջոցներ՝ առկա շարժակազմերով և միջոցներով ապահովելու մայրաքաղաքի բնակչության բավարար սպասարկումը և չխաթարելու կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը։

Աղբահանություն. ծախսված գումար

Ընթացիկ տարում Երևանի համայնքային բյուջեից «Սանիթեք» ընկերությանը փոխանցվել է 3.023.015.123.5 ՀՀ դրամ։ Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի կարիքների համար տարեսկզբից մինչ օրս ձեռք բերված նոր տեխնիկայի և գույքի արժեքն այս պահի դրությամբ կազմում է 1.852.320.000 ՀՀ դրամ։ Մինչև տարեվերջ նույն նպատակով համայնքի բյուջեից կհատկացվի ևս 1.329.350.000 ՀՀ դրամ։

Գնումներից մեկ անձից՝ առանց մրցույթի

Մեկ անձից՝ առանց մրցույթի, տարեսկզբից մինչ օրս կատարվել է 2 գնում։

Մետրոյի նոր կայարան

Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի նոր կայարանի էսքիզային առաջարկը, որը, որպես ներդրումային ծրագիր, առաջիկայում կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

Միաժամանակ, իրականացվում են հանդիպումներ և քննարկվում են Հալաբյան փողոցի նոր կայարանի մոտ բազմաֆունկցիոնալ բարձրահարկ կառույցներով, ստորգետնյա ավտոկայանատեղով և առևտրի կենտրոնով համալիրի ստեղծման հնարավորությունները։

Ապամոնտաժված սրճարաններ

Օպերայի տարածքի ապամոնտաժված սրճարանների փոխարեն նոր շինություններ չեն կառուցվելու։ Շինություններից զերծ տարածքները վերադարձվել են Երևան համայնքին։ Առաջիկայում կշարունակվի այդ տարածքների կանաչապատումը։

Մայրաքաղաքի տարածքում, բացի Օպերայի հատվածի սրճարաններից, 2019 թվականի ընթացքում ապամոնտաժվել է ևս երկու սրճարան, որոնցից մեկը՝ Օղակաձև զբոսայգում, մյուսը՝ Խորենացի փողոցում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА