o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դաղստանի ճանապարհներին «հայկական» մեքենաների բում է

21.10.2019 16:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դաղստանի ճանապարհներին «հայկական» մեքենաների բում է

Вести Дагестан հաղորդաշարը պատմել է Դաղստանի քաղաքների փողոցներում մեծ թվով հայկական համարանիշներով ավտոմեքենաների հայտնվելու մասին: Նշվում է, որ Դաղստանում Հայաստանից ձեռք բերված ավտոմեքենաների բումի հիմնական պատճառը էժան գինն է:

Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

Հայաստանում մեքենա գնելիս դաղստանցիները ստիպված չեն վճարել մաքսազերծման համար, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են Եվրասիական տնտեսական միությունում:

Դաղստանցի Ամիրը, որը Հայաստանում գնել է միկրոավտոբուս, հաղորդման թղթակցի հետ զրույցում նշել է, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հիմնականում իր մեքենան կանգնեցրել են՝ պարզելու համար, թե որքան է այն արժեցել:

Այնուամենայնիվ, հաղորդման ընթացքում վարորդներին զգուշացվում է, որ օտարերկրյա համարանիշներով մեքենայով կատարված խախտումների համար պատժից խուսափել չի ստացվի, տուգանքը կհասցեագրվի մեքենայի սեփականատիրոջը և կհանձնվի վերջինիս սահմանը հատելիս: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА