o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով. Սարհատ Պետրոսյան

21.10.2019 14:56 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով. Սարհատ Պետրոսյան

«Մանուկ Վարդանյանի ու ձեզանից շատերի շնորհիվ քաղաքաշինության նախարարությունից պոկվելով՝ սա ժամանակին դարձավ կուռ համակարգ, բայց չի կարող արդյունավետ աշխատել, եթե մնացած մասերում խնդիրներ կան։ Սայթաքումները զգալի են հատկապես գրանցման ոլորտում, բայց մարտահրավերներն ավելի լայն են, և մենք քննարկումներում բազմիցս հանգել ենք այն մտքին, որ խնդիրը կոնկրետ մեր ոլորտում չէ ու լուծման կարիք ունի։ Իսկ որ ոմանք առանց պատկերացում կազմելու՝ ինչ է իրականում Կադաստրը, ասում են, թե Կադաստրը միայն գրանցող մարմին է, ես չեմ եկել որպես գրանցող մարմնի ղեկավար», - Կադաստրի կոմիտեում ասել է  ղեկավար Սարհատ Պետրոսյանը, ով հայտարարել է հրաժարականի մասին։

​​​​​​​Ինչ է իրականում թաքնված ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումների ավելացման տակ

Նա նշել է, որ որևէ այլ պատճառ չկա իր հրաժարականի, որ «մեծագույն հաճույքով աշխատել է 1 տարի 2 ամիս», և որ «կենտրոնական ապարատում երևի արդեն չկա որևէ մեկը, որի հետ չէր ուզենա աշխատել», իսկ եթե մեկը կամ երկուսն էլ կան, համոզված է, որ շուտով կարողանալու էին միասին արդյունավետ աշխատել։

«Բայց և յուրաքանչյուրս ունենք մեր սկզբունքները, ես այս դեպքում՝ նաև մասնագիտական», - ասել է նա։

Պետրոսյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել ապարատի աշխատակիցներին, չնայած ասել է, որ աշխատանքի ընթացքում առիթներ ունեցել է բոլորին առանձին շնորհակալություն հայտնելու կատարած լավ աշխատանքի համար։

«Իմ գնալուց հետո, հույս ունեմ, որ վերջերս համակարգ եկածները կաշխատեն առաջվա ռիթմով, հնուց եկածներն էլ կշարունակեն նոր գաղափարներն իրագործել։ Ուզում եմ ձեզ ասել որ, սա ֆանտաստիկ թիմ է», - նշել է նա։

Սարհատ Պետրոսյանը նշել է, որ շատ հեշտ է նախկին վիճակին վերադառնալը, բայց հույս է հայտնել, որ նոր ղեկավարությունը «կգնա այն ճանապարհով, որով որ մենք՝ ձեզ հետ»։

Ասել է՝ գլխավոր քարտուղարի և տեղակալների հետ քննարկել են՝ պետք է այնպես արվի, որ  պահպանվի համակարգում սկսված բարեփոխումների կայուն իրականացումը, այնպես չէ, որ բոլորով միասին լքում են համակարգը։

«Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով, բայց երբևէ որևէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլ չեմ արել, իմ վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել համակարգն արդյունավետ դարձնելու մղումով…Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով», - ասել է Պետրոսյանը։

Հրաժարական ներկայացրած ղեկավարն ասել է, որ այսօրվա ընթացքում առանձին-առանձին կհանդիպի բոլորի հետ, հետագայի համար՝ «համարս ունեք, ցանկացած հարցով զանգահարեք, իսկ հիմա, ինչպես ասում են՝ գնացեք, գործ արեք»…

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА