o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անձրեւից հետո Աբովյան քաղաքում իրավիճակը սարսափելի է

21.10.2019 14:39 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Անձրեւից հետո Աբովյան քաղաքում իրավիճակը սարսափելի է

Սա Կոտայքի մարզիՙ Աբովյան քաղաքն է։ Ինչպես բոլորս գիտենք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աչքի է ընկնում «արդարամտությամբ», «դաժան աշխատասիրությամբ» ,«սրտացավությամբ իր հայրենի հողի նկատմամբ» ու այսպես կարելի է նշել մի շարք «դրական» գծեր, որ հատուկենտ նա ունի։ Ըստ մարզում շրջանառվող լուրերի՝ երկար ժամանակ չի անցել նրա «գահակալման» ժամանակից, բայց վերջինս հասցրել է թշնամիների մի մեծ բանակ հավաքել մարզում: Ոչ վաղ անցյալում, սույն թվականի՝ հունիսին, Աբովյան քաղաքաում «քայլիստներն» իրենց առաջին պարտությունն ունեցան, ԲՀԿ-թեկնածու Վահագն Գևորգյանը կրկին քաղաքապետ ընտրվեց, ինչից հետո, համաձայն քաղաքում շրջանառվող լուրերի՝ Ռոմանոս Պետրոսյանին Աբովյան քաղաքի հետ կապված ոչինչ չի հետաքրքրում, մինչդեռ ինքը՝ ևս Աբովյան քաղաքի բնակիչ է ։Այս մասին չէինք բարձրաձայնի, եթե օվկիանոսածովաճահճային երևույթները չսպառնային անցորդներին։  Անձրևից հետո նավակէ  հարկավոր քաղաքում շրջելու համար։ Սա ԲՀԿ-ական գործող քաղաքապետի, թե <<Իմ քայլ>>-ական մարզպետի անուշադրության հետևանքն է, բայց կարծում եմ, որ «Ճաշը» պետք է մատուցի նա, ով չափազանց երկար լեզու ունի և աչքի է ընկնում` իր մեծ-մեծ խոսքերով։

Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Վարդենիս քաղաքում

 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА