o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռացիոնալ մտածողությամբ ցանկացած մարդուն պետք է որ ակնհայտ լինի այն, որ նիկոլապաշտությունն աղանդ է դարձել. Կարեն Վրթանեսյան

21.10.2019 13:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿ
Ռացիոնալ մտածողությամբ ցանկացած մարդուն պետք է որ ակնհայտ լինի այն, որ նիկոլապաշտությունն աղանդ է դարձել. Կարեն Վրթանեսյան

Երբ տոտալիտար աղանդները նոր մարդ են ներքաշում իրենց շարքերն ու տեսնում են, որ իր ընտանիքի անդամներին չեն կարողանում նույնպես «իրենցով անել», փորձում են ընտանիքը քանդել։ Կան նաև աղանդներ, որոնք ի սկզբանե փորձում են մարդուն ընտանիքից կտրել։

«Չեմ կարող մի օր անցկացնեմ առանց ասելու՝ շնորհակալ եմ, որ դու կաս, Ալինաս»․ Կարեն Արայանի հուզիչ խոստովանությունը՝ կնոջը

Այդպիսի օրինակ է անցյալ դարի 2րդ կեսին ԱՄՆ-ում ստեղծված «Աստծո երեխաներ» (Children of God) աղանդը (այժմ վերանվանվել է «Family Interնnational» և գործում է աշխարհով մեկ)։ Աղանդի թիրախային լսարանը նոր-նոր կյանք մտնող երիտասարդներն են, որոնք կոնֆլիկտներ ունեն ծնողների հետ և միաժամանակ բազմաթիվ վախեր՝ իրենց ապագայի մասին։

Երբ մարդը նոր է մտնում աղանդ, իր շուրջ սիրո և համերաշխության մթնոլորտ են ստեղծում (այս հնարքը մասնագիտական գրականությունում կոչվում է «Love bombing»), զուգահեռ բացատրում են, որ բոլորի միակ ծնողն Աստվածն է, իսկ կենսաբանական ծնողները երիտասարդի համար մեկ թշնամին են։

* * *
Այսքանը հասկանալով եկեք մեկ անգամ էլ ուշադիր կարդանք «Ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը։

Ռացիոնալ մտածողությամբ ցանկացած մարդուն պետք է որ ակնհայտ լինի այն, որ նիկոլապաշտությունն աղանդ է դարձել (ընդ որում ոչ միայն քաղաքական, այլ նաև կրոնական որոշ տարրերով)։

Աղանդից դուրս եկածները հայտարարվում են թշնամի և «օրենքից դուրս», Նիկոլի աննախադեպ պաշտամունքի կառուցում, մեկուսացված ինֆորմացիոն դաշտի ստեղծում աղանդի հետևորդների համար, որը թույլ է տալիս կառուցել «Նոր Հայաստանի» սոցիալական իրականություն, որտեղ գործազրկությունը կրճատվում է, իսկ քոչարյանականներն էլ գիշերը աղբ են բերում լցնում և կանաչապատ տարածքները հրդեհում և այլն, և այլն։

Աղանդից դուրս գտնվողներին թշնամի և օրենքից դուրս հռչակելը, ինֆորմացիայի զտման միջոցով սոցիալական իրականություն ստեղծելը, աղանդի առաջնորդին և իր մոտիկներին աստվածացնելն աղանդ կառուցելու հիմնական գործիքներն են։

Իհարկե, չեմ բացառում, որ «Ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը իշխանական քարոզչության առանցք դարձնելու փորձերը կարող են ընդամենը էժան պոպուլիզմի հերթական դրսևորումը լինեն, բայց չի կարելի բացառել նաև, որ դրանք «Սբ Նիկոլի Վկաներ» աղանդն ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելու գործողություններից մեկն են։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА