o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան սպառնում Է 35 ժամից վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայում

21.10.2019 12:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան սպառնում Է 35 ժամից վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 21-ին Ստամբուլում ելույթ ունենալով TRT World Forum 2019 երրորդ միջազգային համաժողովի բացմանը, հայտարարել Է, որ ահաբեկիչները 35 ժամ ունեն Սիրիայի հյուսիսի անվտանգության գոտուց հեռանալու համար: «Մնացել Է 35 ժամ:

Թուրքիան սկսել է տեղահանել ԻՊ-ի գրոհայիններին

Եթե այդ ժամկետում ահաբեկիչները չհեռանան Սիրիայի անվտանգության գոտուց, Թուրքիան կվերսկսի «Խաղաղության ակունք» գործողությունը»,-նախարարի խոսքը մեջբերել Է «Անադոլու» գործակալությունը: Նա նշել Է, որ Անկարան շարունակում Է հարվածներ հասցնել քուրդ զինյալներին: Նախարարը նաեւ ԱՄՆ-ին մեղադրել Է այն բանում, որ այն ժամանակ, երբ Անկարան ու Վաշինգտոնը բանակցություններ Էին վարում Եփրատ գետից արեւելք անվտանգության գոտու ստեղծման շուրջ, ԱՄՆ-ը շարունակում Էր զենք մատակարարել քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА