o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրշեջ-փրկարարները մարել են 7,5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

21.10.2019 10:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հրշեջ-փրկարարները մարել են 7,5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Հրդեհների ծավալները չեն նվազում. փրկարարները մարել են 37,5 հա տարածքներում բռնկված հրդեհները

Մասնավորապես`

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, 700 քմ, 

Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ մոտ 3000 քմ, Նարեկ գյուղում՝ 3 հա,

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում՝ մոտ 5000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2000 քմ, Նոր Արտամետ գյուղում՝ 1500 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 2 հա, 

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 500 քմ, 1000 քմ, 1 հա, 200 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА