o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը հակված է մոտ 200 զինվորականի թողնել Սիրիայի արևելքում

21.10.2019 10:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը հակված է մոտ 200 զինվորականի թողնել Սիրիայի արևելքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է այն բանին, որ Սիրիայի արևելքում թողնվի մոտ 200 մարդուց բաղկացած զորակազմ,  հայտնել է The New York Times թերթը:

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել հատուկ նշանակության զորքերին: Նրանք կմասնակցեին «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված)  ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, նաև «կարգելափակեին ռուսական ուժերի և սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը» դեպի նավթաբեր շրջաններ:

Թրամփը ուրանի հարստացումը Իրանի կողմից անչափ վատ քայլ է որակել

Հոդվածում նշվում է, որ ամերիկացի զինվորականները կօգնեին քրդերին պահպանել հսկողությունը այդ շրջանների նկատմամբ:

Նաև նշվում է, որ ամերիկյան այդ ուժերը կարող էին տեղակայվել Սիրիայի և Իրաքի միջև սահմանում:

Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ պաշտոնատարներն արդեն քննարկել են այդ հնարավորությունը: Հրապարակման մեջ արձանագրվում Է, որ Թրամփն ավելի վաղ քանիցս փոխել է իր պլանները Սիրիայի նկատմամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА