o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդյունքը գերազանցեց սպասելիքները, իսկ նպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է (Տեսանյութ)

20.10.2019 23:40 ԹԵՄԱ ՄՇԱԿՈՒՅԹ
Արդյունքը գերազանցեց սպասելիքները, իսկ նպատակը դիրքապահ զինվորի անվտանգությունն է (Տեսանյութ)

«Հայոց Հզոր Բանակ» ծրագրի շրջանականերում կյանքի կոչվեց եւս մի նոր նախագիծ: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ողջ հասույթը փոխանցվելու է «Հայոց Հզոր Բանակին»՝ թիրախային եւ նպատակային նյութատեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու համար: Համերգին ներկա էին ապրիլյան պատերազմի հերոսներ, զոհված հերոսների ծնողներ, մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներ:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

Համերգը մեկնարկեց Տերունական աղոթքով եւ Երեւանի Էրեբունի համայնքի հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԶԳՈՆ քահանա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ խոսքով:

«Մասնակցելով, կարելի է ասել, այս սուրբ նպատակի միջոցառմանը՝ նախ կուզենայի բոլորիդ փոխանցել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունները, բարեմաղթանքը՝  այս բարի նպատակի, բարի ծրագրի կապակցությամբ, որը բոլորս կամեցել ենք այսօր մեր մասնակցությունը բերել: Մեր կյանքում Քրիստոսի մեզ պատգամած սիրո պատվիրանն արտահայտվում է բազմատեսակ բնագավառներում, ոլորտներում, որի անբաժան մասն է կազմում նաեւ սերը  հայրենիքի նկատմամբ: Հայրենիք, որը մեր նախնիների  թափված արյամբ այսօր փոխանցվել է մեզ եւ մեզ համար սրբություն է այս վայրը: Թե՛ աստվաշնչյան, աստվածային վայր է մեր հողը, թե՛ բազմաչարչար անցած մի ճանապարհի  արդյունք է,  որը մեզ համար գերթանկ է: Եվ մեր պարտքն է պաշտպանել այն: Մեր սիրտն ու հոգին նախ պետք է մեծապես լցված սիրով լինի մեր հայրենիքի նկատմամբ եւ այօր վստահ եմ, որ այդ սերը մեզ միաբանել է այս դահլիճում, որպեսզի յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք հանուն մեր հայրենիքի պահպանության անվտանգության», - նշեց Տեր Զգոնը:

Հոգեւորականի գնահատմամբ՝ այս ամենը ոչ միայն մեր հասարակության համար է անհրաժեշտ, այլ  նաեւ սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի համար, որովհետեւ տեխնիկապես հագեցումը նվազեցնում է զոհերի, վիրավորների քանակը բանակում եւ ավելի  անվտանգ է դարձնում մեր զավակների ծառայությունը:

«Մենք վերջին անգամ համոզվեցինք 2016 թվականին, թե ինչպես հայ ժողովուրդը  միասնաբար պատրաստակամություն հայտնեց պաշտպանել հայրենիքը: Յուրաքանչյուրն իր ձեւով, իր հնարավորությամբ ֆիզիկապես, թե  նյութական աջակցությամբ բոլորս  միախմբվեցինք Սփյուռքի հետ: Սիրելի բարեկամներ, այդ հայրենասիրական ոգին միշտ պետք է մեր սրտերում վառ լինի: Վառ պահենք հիշատակը մեր բոլոր նվիրյալ նահատակների: Ճիշտ է, մարդը երբեք չի ուզում զոհվել, նահատակվել,  բայց սերը հանուն իր հայրենիքի  դրդում է իրեն անհրաժեշտության դեպքում ինքնազոհության, որը  քրիստոնական մեծագույն  արժեք է, եւ այդ զոհաբերությունն  ու սերը միմյանց հետ համակցված են: Քրիստոս  իրեն զոհաբերեց բոլորիս համար սիրուց դրդված: Գնահատեք այդ սիրո  զորությունը եւ կյանքի կոչենք նաեւ հայրենասիևության  մեջ: Թող Աստված մեզ ոգեւորի, զորացնի, եւ այս բարի նախաձեռնությունն իր  նպատակին ուղղված լինելով՝  բերի մեծագույն  բարիք: Եվ թող ոգեւորի ավելի շատ մեր հայրենասեր զավակներին,  որպեսզի  բոլորս մեր նպաստը բերենք մեր հայրենքի  ամրապնդման, անվտանգության եւ բարեկեցության համար», - շեշտեց Տեր հայրը:

Մամիկոն Խուրշուդյանը բեմում ամուսնության առաջարկ արեց (Տեսանյութ)

Նշենք, որ համերգային երեկոյի ընթացքում հանդես եկան երգիչներ ՍԱՄՍՈՆ ՊԱՆՅԱՆԸ, ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ, ՍԻՐԱՆՈՒՅՇ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ՍՄԲԱՏ ԽԱԼԱԹՅԱՆԸ, ՆԱՐԵԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ԱՐԱՄ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, դաշնակահարներ ԻՌԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ասմունքողներ ԳԱՅԱՆԵ ՍԱՄՎԵԼՅԱՆԸ եւ ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, «Քաղսի» համայնքի Նուրի պարային համույթը: Իսկ ծրագրի համերգային մասն ամփոփվեց աշխարհահռչակ ջութակահար, Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների դափնեկիր ՆԻԿՈԼԱՅ ՄԱԴՈՅԱՆԻ կատարումներով:

Ամփոփելով արդեն իրականություն դարձած նախագիծը՝ «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի հիմնադիր, «Հաղթելու ենք» ՀԿ նախագահ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշեց, որ այն իր թերություններով, բացթողումներով, միեւնույն է, կարողացավ դահլիճ բերել մարդկանց, ովքեր գնահատում են գործի արդյունքը:

«Շնորհիվ բարերարների, համերգին ներկա գտնվողների, «Հաղթելու ենք» ՌՀԻ ՀԿ-ի կառավարման խորհրդի դահլիճը լեփ լեցուն էր եւ կայացավ այս համերգը: Իհարկե, մեծ էր ավանդը նաեւ մեր պատրաստակամ արվեստագետների, որոնց առանձին կանդրադառնամ: Չեմ սիրում խոսել ծրագրերի մասին, ավելի նախընտրում եմ խոսել արվածի մասին, նրա թերությունների մասին, քանի որ միայն այդպես կարելի է շտկել ու ավելի բարձր արդյունքի հասնել: Իսկ արդյունքը մեր համերգի դեպքում գերազանցեց սպասելիքները… Մենք նախատեսել էինք, որ համերգի միջոցով կունենանք 735 000 դրամ, սակայն համերգի օրը, այն դեռ չսկսված` արդեն 810 000 դրամ էր, իսկ համերգի ավարտից հետո այն դարձավ՝ 823 000 դրամ… Այո, մենք բոլորս սա արեցինք, մենք միասնական ենք, մենք մեկ բռունցք ենք… Մեր նպատակը բացառապես դիրքապահ զինվորի անվտանգությունն է, մեր նպատակը ազնիվ է, արդար ու ամենակարեւորը՝ աստվածահաճո…», - ասաց նախաձեռնության հեղինակը:

Եզրափակելով խոսքը՝ Կ. Հովհաննիսյանն ընդգծեց. «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ չարչարվեցին այս մեկ ամիսը, իսկ հատկապես հոկտեմբերի մեկից, երբ աշխատում էինք արտակարգ ռեժիմով, շնորհակալ եմ, որ դիմացաք ինձ: Ձեզ ուժ ու կորով, ընկերներ ջան, որ դիմանաք արդեն մյուս համերգին, որի մասշտաբները շատ ավելի մեծ է լինելու... Հաղթելու ենք...»:

Ի դեպ, հավելենք, որ Կ. Հովհաննիսյանը «Հաղթելու ենք» ՀԿ-ի կողմից պատվոգրեր հանձնեց համերգային ծրագրի մասնակից արվեստագետներին, ինչպես նաեւ Քաղսիի համայնքապետ ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, որն աջակցել էր համերգի կայացման գործում: Իսկ երեկոն ամփոփվեց Եռաբլուրում՝ ուշ երեկոյան ծրագրի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցրեցին հերոսների շիրիմներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Լուսանկարները դիտե՛ք այստեղ:

«Մեր վերքերը շատ թաց են, տիկի՛ն». հերոսի մայրը դիմել է Աննա Հակոբյանին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА