o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը

20.10.2019 20:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը

ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Վոլգոգրադում գտնվող լքված ամառանոցի նկուղում հայտնաբերել են մանկապարտեզի խեղդամահ արված աշխատակցուհու մարմինը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, գերատեսչության տվյալներով՝ երկու օր առաջ Վոլգոգրադի ոստիկանություն է դիմել մանկապարտեզի վերակացուհու օգնականի դուստրը՝ հայտնելով, որ իր մայրն անհետացել է: Քննչական կոմիտեի տվյալներով՝ կինը հոկտեմբերի 16-ին աշխատանքի դուրս չի եկել, և նրա գործընկերուհիները փորձել են կապ հաստատել նրա հետ հեռախոսով, սակայն զանգին անծանոթ տղամարդ է պատասխանել՝ փորձելով նմանակել կանացի ձայնը և ասել է, որ հիվանդության պատճառով է բացակայում:

Անգլիայի իրավապահ մարմինները բացահայտել են Վիետնամի 39 մահացած քաղաքացիների ինքնությունը, որոնց դիերը հայտնաբերվել էին բեռնատարում

Որոնողական աշխատանքների ժամանակ պարզվել է, որ անհետացած կինը հարաբերությունների մեջ է եղել տղամարդու հետ, որը սննդամթերք էր մատակարարում մանկապարտեզ: Հենց այդ տղամարդու հետ էլ նախօրեին կինը դուրս է եկել մանկապարտեզից:

Տղամարդը ձերբակալվել է և ավելի ուշ խոստովանել իր մեղքն ու ցույց տվել, թե որտեղ է թաքցրել մարմինը: Քննության տվյալներով՝ տղամարդը սպանությունը կատարել է կնոջ նախատինքների պատճառով, որ ինքն է նրան պահում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА