o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, չեն համապատասխանում իրականությանը. նախարար

20.10.2019 12:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, չեն համապատասխանում իրականությանը. նախարար

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք են և չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«ԿԳՄՍ նախարարի հետեւում կան մարդիկ, ովքեր ավելի վնասակար դեր են խաղում»

«Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք են և չեն համապատասխանում իրականությանը:

«Գյումրու տուն-ինտերնատ»-ում մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: Սա նշանակում է նույն տեղում, նույն մարդկանց համար խնամք կազմակերպել, ներգրավելով նաև նոր ներդրումներ:

ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ նախապես հանդիպման ժամանակ փոխնախարարը տեղեկացրել է, որ ընտրված կազմակերպության համար պայման կսահմանվի, որ աշխատակազմ ընտրելիս առաջնահերթություն տան ՊՈԱԿ-ի աշխատակիցներին:

Մենք շարունակելու ենք բարեփոխումները հանուն մեր տատիկների և պապիկների, իսկ նրանք, ովքեր այս գործում անձնական շահ կհետապնդեն, կարժանանան համապատասխան վերաբերմունքի՝ օրենքով սահմանված կարգով»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ մամուլը գրել էր, որ Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին լուրը ստանալուց հետո այնտեղ հացադուլ է սկսվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА