o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնդկաստանում կինը ծննդաբերել է 75 տարեկանում

20.10.2019 16:23 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հնդկաստանում կինը ծննդաբերել է 75 տարեկանում

Հնդկաստանի Ռաջաստանի նահանգի բնակչուհի Պրաբհա Դեւին ծննդաբերել է 75 տարեկանում: Այդ մասին հայտնել է The Sun-ը: Հրատարակության տվյալներով՝ կինը եւ նրա 80-ամյա ամուսինը երեխային սաղմնավորել են ԷԿՕ-ի ընթացակարգի օգնությամբ: Աղջիկը ծնվել է չհասունացած՝ հղիության 30-րդ շաբաթում:

«Երբ դարձա 23 տարեկան, արդեն ունեի 1 միլիոն դոլարից ավելի, 24 տարեկանում՝ 10 միլիոնից ավելի, իսկ 25 տարեկանում…» Սթիվ Ջոբս

Նրա քաշը 700 գրամից պակաս էր: Բժիշկների խոսքով՝ իրենք ստիպված են եղել հարկադրական կեսարյան հատում կատարել, քանի որ մոր տարիքը թույլ չէր տալիս ծննդաբերել բնական ճանապարհով: Ծննդաբերությունից անմիջապես հետո նորածնին միացրել են թոքերի արհեստական օդափոխման ապարատին: Բժիշկները նշում են, որ այժմ աղջկա վիճակը կայունացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА