o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը խոստովանել է, որ բարեկամական զգացմունքներ է տածում ռուսների նկատմամբ

20.10.2019 14:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը խոստովանել է, որ բարեկամական զգացմունքներ է տածում ռուսների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Քլինթոնը «խելքը գցել է» և խոստովանել, որ բարեկամական զգացմունքներ է տածում ռուսների հանդեպ, գրում է РИА Новости-ն: Այս մասին նա նշել է՝ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի՝ մի շարք քաղաքական գործիչների հասցեին արված հայտարարություններին ի պատասխան:

Թրամփը հորդորում է ԱՄՆ-ում վերջ դնել «վհուկների որսին

«Հիլլարի Քլինթոնը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թոլսի Հաբբարդին «Ռուսաստանի ֆավորիտուհի» է անվանել, իսկ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջիլ Սթայնին՝ «Ռուսաստանի գործակալ», իսկ ինձ էլ, ինչպես հավանաբար լսել եք, «Ռուսաստանի մեծ սիրահար» են անվանել: Իրոք, ես սիրում եմ ռուսներին, ես սիրում եմ բոլոր մարդկանց»,-գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА