o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոնալդուն ավելի լավն է, քան Պելեն». Ժորժե Մենդեշ

20.10.2019 02:03 ՍՊՈՐՏ
«Ռոնալդուն ավելի լավն է, քան Պելեն». Ժորժե Մենդեշ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը կարծիք է հայտնել իր հաճախորդի մասին ու նշել, որ նա լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ:

«Ռոնալդուն ավելի լավն է, քան Պելեն: Թվերը չեն ստում. նրա գրանցած բոլոր ռեկորդներն ապացուցում են, որ նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Նա ամեն ինչ հաղթել է տարբեր երկրներում՝ Անգլիայիում, Իսպանիայիում, Իտալիայում, ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականում: Ռոնալդուի հետ Պորտուգալիան խաղացել է 3 եզրափակիչում ու հաղթել դրանցից 2-ում: Իր համար լավագույնը դեռ առջևում է. Կրիշը «Յուվենտուսում» մեծ նվաճումներ է ունենալու», – Մենդեշի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը:

Եթե չլիներ ֆուտբոլային մաֆիան, Կրիշտիանուն ավելի շատ «Ոսկե գնդակներ» կունենար. Ռոնալդուի մայր

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА