o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկրորդ բեւեռի կայացման գործընթացն այլեւս անդառնալի իրողություն է». Կ. Եսայան

20.10.2019 01:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Երկրորդ բեւեռի կայացման գործընթացն այլեւս անդառնալի իրողություն է». Կ. Եսայան

Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» համահիմնադիր ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԻ գնահատմամբ՝ 1991 թ.-ից ի վեր, սառը պատերազմում ԽՍՀՄ կրած պարտությունից հետո, աշխարհի երկբեւեռ կառավարման համակարգը փոխարինվեց ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների միաբեւեռ կառավարման մոդելով:

​​​​​​​«Վալերիանկա տուր...». Ռոբերտ Ամիրխանյանը հուզվեց նախարարի անակնկալ այցից (Տեսանյութ)

«Միաբեւեռ կառավարում իրականացնող պետությունները, իրենց համաշխարհային գերիշխանությունը պահպանելու նպատակով, ռազմաքաղաքական եւ տնտեսական ոլորտներում կառավարման գործիքակազմից բացի, կիրառում են նաեւ կառավարման գործիքակազմ տեղեկատվական եւ գաղափարախոսական ոլորտներում, որի նպատակն է կոտրել աշխարհի միաբեւեռ կառավարման դեմ տարբեր երկրների եւ ժողովուրդների դիմադրողականությունը, ոչնչացնել այդ ժողովուրդների ինքնությունը, արժեհամակարգը, ընտանիքի ինստիտուտի ավանդական կառուցվածքը, մարդկանց մոտ փոխել բարու եւ չարի մինչ այդ գոյություն ունեցող ավանդական ընկալումները՝ նրանց դարձնելով կառավարելի անդեմ զանգված», - նշում է Կ. Եսայանը:

Կառավարությունը գումար հատկացրեց աղետի գոտու 227 ընտանիքի տուն տրամադրելու համար

Քաղաքագետ-միջազգայնագետի կարծիքով՝ վերջին 28 տարիների ընթացքում մի շարք միջազգային կառույցներ հետխորհրդային բոլոր երկրներին պարտադրեցին եւ շարունակում են պարտադրել օրենքներ, որոնք ուղղված են ավանդական ընտանեկան եւ հոգեւոր արժեհամակարգի ոչնչացմանը. «1991 թվականից առ այսօր ՄԱԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, միջազգային այլ կառույցների, Եվրամիության որոշ պետությունների կողմից հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում անխտիր կիրառվել է գաղափարական-արժեհամակարգային ինտերվենցիա իրավական, քարոզչական, մշակութային, կրթական, հոգեւոր ոլորտներում: Այդ պարտադրանքը դրսեւորվել է գենդերային ինքնության, գենդերային հավասարության, այլ սեռական կողմնորոշում ունեցող ԼԳԲՏ խմբի անձանց իրավունքների պաշտպանության իրավական ամրագրման գործընթացով՝ երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանության քողի ներքո ընտանիքների ներքին կյանքին միջամտելու, ընտանեկան միջանձնային հարաբերություններում առկա որոշ անհարթությունների պատրվակով երեխաներին ընտանիքներից օտարելու եւ ընտանիքները կազմաքանդելու նպատակով: Նման միջազգային պայմանագրեր եւ օրենքներ պարտադրվել են նաեւ Հայաստանին, որոնց մի մասն արդեն ստորագրվել, վավերացվել եւ ուժի մեջ են մտել, մյուսները գտնվում են իրավական ամրագրման փուլում»:

Մել Դալուզյանը նաեւ իմ անձնական պաշտպանության ներքո է. Արմեն Դարբինյան

Կ. Եսայանը հիշեցնում է, որ 1993 թվականին Հայաստանը ստորագրեց «Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունների վերացման կոնվենցիան» (CEDAW), իսկ 2006 թվականին ստորագրեց այդ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը: Այդ փաստաթղթով Հայաստանը պարտավորվեց ընդունել օրենքներ գենդերային հավասարության եւ ընտանեկան բռնության մասին. «2015 թվականի դեկտեմբերի 11-ին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվեց 12 մլն եվրո գումարի չափով «Բյուջետային ֆինանսավորման համաձայնագիր», որը Հայաստանին պարտավորեցնում էր ընդունել «Ընտանեկան բռնության մասին», «Խտրականության դեմ» (ԼԳԲՏ խմբի իրավունքների պաշտպանություն) օրենքները եւ վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիան), որը 2018 թվականի հունվարին ստորագրեց նաեւ Հայաստանը:  2017թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը, որից որոշ վտանգավոր դրույթներ հանվեցին մի շարք հասարակական կազմակերպությունների եւ իրավունքի մասնագետների հետեւողական աշխատանքի եւ ճնշումների արդյունքում: 2017 թվականին Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որով Հայաստանը պարտավորվեց ամրագրել իրավական ակտերում այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները: Նախորդ իշխանությունների կողմից առաջարկված ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագիծն իր խտրականությանը վերաբերվող 197-րդ հոդվածով առ այսօր օրակարգում է: Մասնավորապես, նախատեսվում է պատիժ մինչեւ 3 տարի ազատության սահմանափակմամբ կամ մինչեւ 2 տարի ազատազրկմամբ ֆիզիկական եւ պաշտոնատար այն անձանց համար, որոնք այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք կցուցաբերեն

«Էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է». Փաշինյանը Մելինե Դալուզյանի մասին (Տեսանյութ)

Իսկ այսօր հանրության գլխին «դամոկլյան սրի» պես առկախված է Եվրախորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը, ինչի մասին Կ. Եսայանը մանրամասնում է հետեւյալը. «Ստամբուլյան կոնվենցիան առաջին միջազգային պայմանագիրն է, որով սահմանվում է գենդերային ինքնության պատկանելիությունը: Դրանով, կնոջ եւ տղամարդու կենսաբանական սեռերից բացի, սահմանվում է նաեւ սոցիալական սեռ՝ գենդերային պատկանելությամբ սոցիալապես կառուցված կատերգորիա, որը որոշում է կանանց եւ տղամարդկանց բնորոշ դերերը եւ վարքը: Հայաստանում Կոնվենցիայի վավերացման դեմ առ այսօր հանդես են եկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ՀՀ փաստաբանների պալատի անդամների նախաձեռնությունը, ՀՀ Հանրային խորհուրդը, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, մտավորականներ, մանկավարժներ, հոգեբաններ։ Մի քանի նախաձեռնություններ միաժամանակ իրականացնում են Կոնվենցիայի դեմ ստորագրահավաքներ, որոնց միացել են տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ»:

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈւԾՈւՄՆԵՐ» աշխատաժողովը

Կ.Եսայանի գնահատմամբ՝ ՀՀ ներկայիս իշխանությունները, ում համար մտահոգիչ է Եվրամիության անդամ Բուլղարիայի նախադեպը, որը չի վավերացրել այդ կոնվենցիան՝ դրա որոշ դրույթներ համարելով հակասահմանադրական, հետևողական քայլեր են իրականացնում Կոնվենցիայի վավերացման ուղղությամբ՝ հաշվի չառնելով հանրային մեծ դժգոհությանը:

Այնուհետ քաղաքագետը փաստում է հետևյալը. «Արեւմտյան ուղեղային կենտրոնները ընտանիքներ ներխուժելու համար, իրավական ընթացակարգերից բացի, մշակել են նաեւ մի շարք տեղեկատվական-մանիպուլյացիոն գործիքներ, որոնցից առավել հանրաճանաչը կրում է «Օվերտոնի պատուհաններ» անունը: Զանգվածային լրատվամիջոցների միջոցով այն կիրառվում է իրավունքների եւ պարտականությունների տիրույթում ընտանեկան միջանձնային հարաբերությունների ավանդական ընկալումները՝ որպես հետամնաց կարծրատիպեր, ներկայացնելու եւ կոտրելու, այլասերումները՝ որպես բնական եւ առաջադիմական մարդկային նորմեր, ներկայացնելու եւ հասարակության մեջ ներմուծելու նպատակով: Հայաստանում Օվերտոնի պատուհանների կիրարկման արդյունքում ընտանեկան միջանձնային հարաբերություններում անառողջ հարաբերությունների, ամուսինների միջեւ համատարած վեճերի եւ բռնությունների, զավակների կողմից ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, ավանդական-քրիստոնեական արժեքներից եւ պատվիրաններից հեռանալու, ազատ սեքսի, նյութապաշտության քարոզչությունը դարձել է տեղի հեռուստաընկերությունների, ներառյալ Հանրայինի, կողմից եթեր տրվող ֆիլմերի, հաղորդումների հիմնական սյուժեն եւ բովանդակությունը»:

Կ. Եսայանի պնդմամբ՝ պղծությունների քարոզչության եւ ընտանիքի ավանդական մոդելի կազմաքանդման գործում իրենց մեծ ներդրումն ունեն նաեւ ավելի քան 20 տարիների ընթացքոմ Արեւմուտքի կողմից հետեւողականորեն այստեղ ներդրված տարբեր հասարակական կազմակերպությունները. «Իրականում դրանց գերակշիռ  մեծամասնությունը օտարերկրյա տարբեր պետությունների շահերը սպասարկող ազդեցության (եւ ոչ միայն) գործակալներ են, որոնք կանանց, երեխաների, մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո տարիներ շարունակ լծված են եղել մեր երեխաների ու երիտասարդների ուղեղների լվացման, հակապետական ու ապազգային, հակաաստվածային գաղափարախոսությամբ նրանց թունավորմանն ու զոմբիացմանը, անազգ, անհայրենիք, անսուրբ, հոգով, մտքով ու մարմնով պղծված քաղաքացիների բուծմանը: Այսպիսով, այլեւս ակնհայտ է, որ ազգային-հոգեւոր արժեհամակարգին, Հայ Առաքելական եկեղեցուն եւ ավանդական ընտանիքին նետված մարտահրավերներն այլեւս վերածվել են սպառնալիքների: Սա թշնամու կողմից մեզ պարտադրված պատերազմ է: Եվ թշնամու օրակարգում մեր ոչնչացման խնդիրն է: Այո, այսօր օրակարգում մեր լինել-չլինելու հարցն է: Ուստի այլեւս օրվա հրամայական է ազգի եւ պետության ապագայով իրապես մտահոգ արժանապատիվ բոլոր անհատների, գործող կազմակերպությունների ներուժի միավորումը, դիմադրության նոր օջախների ստեղծումն ու ամրացումը: Ակնհայտ է նաեւ, որ աշխարհաքաղաքական առումով աշխարհի երկրորդ բեւեռի կայացման գործընթացն այլեւս անդառնալի իրողություն է: Նշյալ գործընթացի արդյունքում այդ 2-րդ բեւեռի մաս կազմող երկրները հնարավորություն կունենան վերականգնել իրենց երկրների ինքնիշխանությունը եւ իրավական դաշտում իրականացնել փոփոխություններ, որոնք կառնչվեն ազգային-հոգեւոր ու բարոյական արժեհամակարգի, ավանդական ընտանիքի ինստիտուտի պաշտպանությանը: Ուստի՝ Հայաստանի մասնակցությունը այս գործընթացներին կենսականորեն անհրաժեշտ է»:

Արայիկ Հարությունյանը խնդիրը պետք է իր արժեհամակարգի մեջ փնտրի. ՀՅԴ ԳՄ անդամ

Ամփոփելով թեման՝ Կ. Եսայանը վերահաստատեց, որ ապագայում եւս շարունակելու են իրենց պայքարը հանուն մեր ազգի, պետության ու եկեղեցու պաշտպանության «միակ կենդանի ճշմարիտ Աստծո՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Եվ մենք հավատում ենք, որ հանուն իրավունքի, ճշմարտության ու արդարության այս պատերազմում ամենակարող ու ամենակալ Աստծո օգնությամբ ու զորությամբ, ում մենք ապավինած ու հուսացած ենք, մենք հաղթելու ենք: Ամեն»:

«Պետք է փակել Սորոսի եւ արեւմտյան այլ ֆոնդերի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները» (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА