o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքացու ոսկյա զարդերը գողացել էին նրա 11-ամյա երկվորյակ որդիները

19.10.2019 23:06 ՔՐԵԱԿԱՆ
Քաղաքացու ոսկյա զարդերը գողացել էին նրա 11-ամյա երկվորյակ որդիները

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 44-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս, և ննջասենյակի պահարանից գողացել թանկարժեք ոսկյա զարդեր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ավտոմեքենայից գողացել են մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

Աղբյուրի տեղեկություններով՝ հաշված ժամերի ընթացքում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված բնակարանից ոչ մի գողություն չի եղել: Այդ ամենը ձևացրել են Արթուր Գ.-ի 11-ամյա երկվորյակ որդիները, ովքեր ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացրել են ոսկյա զարդերը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА