o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր «աչքով տվեցին» Գարիկ Սարգսյանին

19.10.2019 20:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ովքեր «աչքով տվեցին» Գարիկ Սարգսյանին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ի սկզբանե դիտվել է իբրև Փաշինյանի ամենահաջողակ կադրերից մեկը, հեղափոխական գյուղապետ, որը դեմ է գնացել գործող իշխանություններին, հանդգնություն է ունեցել Մերժել Սերժին և միանալ Նիկոլ Փաշինյանի քայլերթին: Բնական է, որ Սարգսյանի այդ ջանքերը պետք է վարձատրվեին՝ դա հեղափոխության ժանրի տրամաբանության մեջ է: Սակայն բնավ էլ տրամաբանական չէ, որ նման հերոսապատումով իշխանության եկած Սարգսյանը պետք է աչքի ընկներ կամ սկանդալների, կամ զավեշտալի պատմությունների կիզակետում հայտնվելով: Վերջինիս աշխատանքը ամփոփելիս՝ առաջինը հիշում ես ոչ թե Արարատի մարզ հոսող միլիոնավոր ներդրումները, վերակառուցվող ճանապարհները, մեկը մյուսին հաջորդած սենսացիոն կոռուպցիոն բացահայտումները, մարզի համար տասնամյակներ շարունակ կենսական հանդիսացող՝ ոռոգման ջրի խնդրի լուծումը, այլ այն, որ Փաշինյանի նշանակած կադրը չի տարբերում 40 հազար հեկտարը 40 հեկտարից, կոկորդիլոսը հավից, իսկ իր բոլոր խնամի-ծանոթ-բարեկամներին նպատակադրվել է իր պաշտոնավարման ընթացքում առոք-փառոք աշխատանքի դասավորել: Դա էլ դեռ քիչ է, մարզպետը վստահ է, որ ոստիկանությունը օրվա իշխանության, ասել է թե՝ իր ծառան է:

Փնտրվում են իրական մարդասպանները. Ովքեր են կատարել Մարտի 1-ի 10 սպանությունները. «Ժամանակ»

Գուցե այդ հանգամանքով էլ ոգևորված մարզպետը ապօրինի որոշումներ է կայացնում՝ փոխելով իրեն ոչ ցանկանալի համայնքապետերին: Ավելորդ չի լինի մեկ անգամ էլ հիշեցնել՝ մեկ տարի շարունակ թմբկահարվող և Գարիկ Սարգսյանի նոու-հաուն հանդիսացող պատմական պրոյեկտը՝ կոկորդիլոսաբուծարանի բացումը գրվեց սառույցին: Լրագրողները իհարկե հետաքրքրվել են մարզպետից՝ հնարավոր է համացանցային աղմուկից հետո ներդրողը այլևս չի ցանկանում ներդում կատարել, Գարիկ Սարգսյանը պատասխանել է, որ սնահավատ չէ, բայց այդ ծրագրին, կարող է, աչքով տված լինեն բնապահպանական խնդիրներ բարձրացնողները: Հետևաբար ծրագրի չիրականացման և տապալման պատճառը արդեն առկա է. իրեն սնահավատ մարդ չհամարող Գարիկ Սարգսյանը հայտարարում է, որ բնապահպանական խնդիրներ բարձրացնողները աչքով են տալիս և խափանում ծրագրի իրագործումը:

Եթե վարչապետ Փաշինյանը ցանկանում է հաջողություններ արձանագրել, ապա պետք է օր առաջ ազատվի դիլետանտ չինովնիկներից, ինչպիսին է Գարիկ Սարգսյանը։ Իհարկե լավ է, որ Փաշինյանը իր հետ քայլած ակտիվիստներին չի մոռացել, բայց ամենևին պարտադիր չէ, որ նրանց ենթակայության տակ մի ամբողջ մարզ դնի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА