o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանում թալանել են Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն. գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ

19.10.2019 19:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Երեւանում թալանել են Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն. գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ

Երեւանում, հոկտեմբերի 18-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 10:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երեւան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, Անի Տեր-Պետրոսյանը եւ հայտնել, որ գիշերն իրեն անծանոթ 2 հոգի, մուտք են գործել Դավիթ-Բեկի փողոցում գործող «Մուսալեռ» հյուրանոցային համալիր եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում

Նշված անձինք գումարը հափշտակել են գիշերը ժամը 02:30-ից մինչեւ 08:00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով հյուրանոցի թիվ 112 սենյակի դռան բաց լինելու հանգամանքից եւ այնտեղից հափշտակել 1 միլիոն 250 հազ. դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Անի Տեր-Պետրոսյանը ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի աղջիկն է, ով աշխատում է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում՝ որպես տնօրեն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА