o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք արդեն իսկ ներքաշված ենք բարոյական ճգնաժամի մեջ. Հոգեբան. Տեսանյութ

19.10.2019 13:09 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մենք արդեն իսկ ներքաշված ենք բարոյական ճգնաժամի մեջ. Հոգեբան. Տեսանյութ

Մենք թեւակոխել ենք  հոգեբանական ճգնաժամի նախնական փուլը:Այս մասին «Իրավունք TV»-ի եթերում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատելով.

-  Կան շատ հետաքրքիր հետազոտություններ, ընդ որում դրանք միջբնագավառային բնույթի են. այդ հետազոտությունում ներգրավված են ե՛ւ ֆիզիկոսներ, ե՛ւ կենսաբաններ, ե՛ւ հոգեբաններ, ե՛ւ մարդաբաններ, ե՛ւ մշակութաբաններ, ե՛ւ փիլիսոփաներ: Գիտական միտքը ուսումնասիրում է մարդկային քաղաքակրթության զարգացման հետագիծը` ինչից է սկսվել, ինչ փուլերով է անցել եւ ուր է գնում: Մարդկությունը կդադարեր գոյություն ունենալ, եթե քաղաքակրթության զարգացման կարեւորագույն` բարոյական վեկտորն իր գործը չաներ: Եթե բարոյականության այդ վեկտորը չլիներ, մարդիկ իրար ուղղակի ոչնչացրած կլինեին, եւ հայտնված չէինք լինի 21-րդ դարում:

Սարերից դուրս արի. տեսանյութ

Բայց, այսօր, ցավոք, հետազոտությունները, նույնիսկ պարզ դիտարկումները ցույց են տալիս, որ բարոյականությունը մեր օրերում նահանջ է ապրում: Պարզ օրինակ. ընտանիքներում բոլորը երեխաներին սովորեցնում են, որ հայհոյել չի կարելի, անիծել չի կարելի, բայց մյուս կողմից տեսնում ենք լրիվ այլ բան: Սա նշանակում է, որ մենք արդեն իսկ ներքաշված ենք բարոյական ճգնաժամի մեջ:

Հ.Գ. Հոգեբանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք TV»-ի եթերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА