o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Հայաստան, Արցախ, Սփյուռք…». երգի պրեմիերա՝ սպասված մրցանակաբաշխությանն ընդառաջ

18.10.2019 23:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Հայաստան, Արցախ, Սփյուռք…». երգի պրեմիերա՝ սպասված մրցանակաբաշխությանն ընդառաջ

«Հայաստան, Արցախ, Սփյուռք…». այս հզոր եռամիասնությանն է նվիրված երգիչ ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԻ նոր երգն ու համանուն տեսահոլովակը, որի խոսքերի հեղինակն է AAD.am կայքի հիմնադիր, «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, իսկ երաժշտությունը գրել է ՀԱՐՈՒԹ ՂՈՒԲԱՍԱՐՅԱՆԸ: Գործիքավորումը կատարել է Antonyan Music studio-Art Avetisyan-ը:

«Այս տարվա հոկտեմբերի 1-ի տվյալներով արտագաղթը կրկին թափ է հավաքել»

Տեսահոլովակում նկարահանվել են մշակույթի, սպորտի եւ մի շարք այլ ոլորտների հայտնի նվիրյալներ, այդ թվում՝ ռեժիսոր ԱԻԴԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, դերասան, մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ, իրավապաշտպան ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԸ, մարտարվեստի վարպետ ՀԱՅԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, փաստաբան ՀԱՅԿ ԵԳԱՆՅԱՆԸ, հոգեբան ՄԱՐԻԱՄ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ, ծանրամարտի եվրոպայի չեմպիոն ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ, դերասան ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, բժշկուհի ԼԱՄԱՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, երգահան ԱՐՄԱՆ ԱՆՏՈՆՅԱՆԸ, դերասանուհի ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, դիզայներ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ այլք: Ի դեպ, տեսահոլովակը նվիրվում է AAD.am մրցանակաբաշխության 10-ամյակին:

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարը՝ ՆԱԻՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА