o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոկտեմբերի 20-ը Խոհարարի միջազգային օրն է

20.10.2019 10:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 20-ը Խոհարարի միջազգային օրն է

Հոկտեմբերի 20-ին աշխարհի բոլոր խոհարարները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Խոհարարի միջազգային օրը։ Այս տոնը սահմանվել է 2004թ. Խոհարարական ընկերությունների համաշխարհային միության նախաձեռնությամբ։ Աշխարհի ավելի քան 70 երկրներում Խոհարարի միջազգային տոնը նշելը (International Chefs Day) զանգվածային բնույթ է ստացել։

Նոյեմբերի 13-ը Բարության միջազգային օրն է

Խոհարարի մասնագիտությունը աշխարհում ամենապահանջվածներից մեկն է։ Իհարկե պատմությունը լռում է այն մասին, թե ով է առաջինը մտածել որսի միսը կամ հավաքած բանջարեղենը եփած ուտելու մասին, սակայն դրա փոխարեն գեղեցիկ լեգենդ կա կնոջ մասին, ում անունով կոչվել է այդ մասնագիտությունը։

Հին հույները պաշտում էին բժշկության աստված Ասկլիպիոսին (հռոմեական դիցարանում՝ Էսկուլապ)։ Նրա դուստր Հիգեան համարվում էր առողջության պահապանը (այստեղից հիգիենա բառը)։ Իսկ նրանց հավատարիմ օգնականը խոհարար Կուլինան էր, որը համարվում էր խոհարարական արվեստի աստվածուհին։ Այստեղից էլ առաջացել է «կուլինարիա»՝ խոհարարություն անվանումը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА