o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց բյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել

18.10.2019 14:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց բյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել

2019 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված և իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն անցած շուրջ 5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանի որևէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, աշխատանքային որևէ պարտականություն չի իրականացրել, որևէ գործ չի քննել, սակայն Հայաստանի պետբյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել:

Զուգարանների համար՝ 5 միլիոն, բուկլետներին՝ 18 միլիոն

Ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանը թեև իր հարցազրույցներում հայտարարում է, որ Հայաստանը «Սահմանադրական դատարան չունի» և կասկածի տակ է դնում բարձր դատարանի լեգիտիմությունը, բայց դա նրան չի խանգարում հարկատուների միջոցներից ոչինչ չանելու դիմաց ամսական 793 հազար 680 դրամ աշխատավարձ ստանալուն:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` էական կարգապահական խախտում է «Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը», ինչն էլ հիմք է ԱԺ կողմից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:

Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ընտրած «Իմ քայլը» խմբակցությունը անցած ամիսներին այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարել նրա կողմից դրսևորվող անօրինական գործողություններին համապատասխան գնահատականներ տալու ուղղությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА