o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք վկան ենք մարդկային հարաբերությունների ակնհայտ գռեհիկացման. Հոգեբան. Տեսանյութ

18.10.2019 12:49 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մենք վկան ենք մարդկային հարաբերությունների ակնհայտ գռեհիկացման. Հոգեբան. Տեսանյութ

«Այսօրվա իշխող վերնախավից գալիս են վարքի, խոսքի միավորներ, որոնք իսկապես իրավիճակ են փոխում: Հաղորդակցման կուլտուրայի մթնոլորտն է փոխված: Մարդկային հաղորդակցման կուլտուրան այսօր շատ է իջել, եւ սա բարոյական անկում է»,- «Իրավունք TV»-ի տաղավարում նման տեսակետ է հայտնել հոգեբան Կարինե Նալչաջյանը, մասնավորեցնելով.
- Այժմ ես պետք է խոսեմ մի հետաքրքիր, թվում է` թեմայի հետ կապ չունեցող հասկացության մասին` «Հիտլերի բեղերի»: Նկատի ունեմ հետեւյալը: Տեսեք, լիդերի, ղեկավարի կերպարը, վարվելակերպը, նիստուկացը, նույնիսկ` արտաքին տեսքը մեծ նշանակություն եւ ազդեցություն ունի  հասարակական հերարխիրայի ավելի ստորին աստիճանների վրա կանգնածների վրա: Հոգեբանության մեջ գոյություն ունի այսպիսի մի երեւույթ` հոգեբանական նույնացում լիդերի հետ: Այն ենթադրում է ոչ միայն կարծիքների, մոտեցումների, արժեքների նույնացում, այլեւ այնպիսի բաղադրիչների (արտաքին տեսքը եւ այլն), որոնք թվում է, թե երկրորդական են: Օրինակ, եթե լիդերը, ղեկավարը այսինչ գույնի փողկապ է կապել, ուրեմն բոլորը պետք է նույն փողկապից կրեն: Գալիս եմ նրան, թե ինչ ասել է «Հիտլերի բեղեր»: Այդ ժամանակաշրջանում շատերն էին այդ յուրահատուկ բեղերից պահում: Հետո, իհարկե, անցավ այդ հիտլերյան ներազդման ազդակները, եւ դա դուրս եկավ: Այսինքն, լիդերի պահվածքը ընդօրինակման ենթակա պահվածք է, եւ երբ վերեւներից տեսնում ենք, լսում արտահայտություններ, շատ արագ ընդօրինակում ենք: Որովհետեւ, մարդու մեջ կան թաքնված դեստրուկտիվ ուժեր` հակաբարոյական, հականորմատիվ արարքներ կատարելու պոտենցիալով: Քաղաքակրթությունը գնացել է այն ճանապարհով, որ մարդու մեջ տարբեր ձեւերով կանգնեցնում է այդ ոչ բարոյականը, անընդունելի խոսքը, վարքը: Օրենքներն ինչո՞ւ են ստեղծվել. մարդու ներքին մղումներին սահմաններ դնելու համար: Թե չէ, եթե մարդուն թողնենք` իր ներքին մղումներն ազատորեն արտահայտել, հասարակությունը ընդհանրապես խառնաշփոթի կվերածվի: Հիմա, երբ հասարակությունը ամենավերեւից տեսնում է, որ կամաց-կամաց վերանում է այդ արգելապատնեշը, ինքնըստինքյան իր մոտ էլ է դուրս հորդում այդ վատ կողմերը: Առհասարակ մենք վկան ենք մարդկային հարաբերությունների ակնհայտ գռեհիկացման:

«Էդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է». Փաշինյանը Մելինե Դալուզյանի մասին (Տեսանյութ)

Մանրամասները տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА