o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

18.10.2019 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՃԱՀՃԻ ԳՈՐՏԵՐԸ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Թափ առան, թռան գորտերը ճահճից,

Ասին,- հոգնել ենք նեխած կարգերից,

Մեզ թարմ օդ է պետք եւ զուլալ լճակ,

Նիստեր գումարենք, նոր օրենք ու կարգ:

Եվ այսպես անվերջ ժողով են անում,

Նստած լճակում, կռռում են, կռռում...

Վայ, տնաքանդներ, ինչ լիճ, ինչ լճակ,

Երբ ճառ-ժողովին չափ, սահման չկա,

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոթորկվող ծովն էլ պիտի ճահճանա:

 

ՑՊԱՀԱՆՋ

Ըստ լավատեղյակ աղբյուրի` «Սորոսի ծռերը» մարտի 1-ի զոհերին տրամադրվելիք 30 միլիոն դրամից իրենք էլ են ուզում, բայց ոչ հետմահու:

 

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԲԱՐՔԵՐ

Վենետիկի հանձնաժողովից հայտնում են, որ նախարար Բադասյանին չեն խաբել, ուղղակի նրա հետ մի քիչ խաղացել են

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԴԱՍԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Ըստ պատմաբանների` եթե իր ժամանակին Հերոստրատը Արտեմիսի տաճարը այրեց, որ անմահանա, ապա այժմ իջեւանցիները անտառները այրում են, որ իրենց հայրենակից Նիկոլին անմահացնեն:

 

ՄԻ ԲՈՒՌ ՀԱՅ ԵՆՔ, ԷԼ ԳԱՂՏՆԻ ՊԱՀԵԼԸ Ո՞ՐՆ Ա (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ ՆԵՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ԱԶԱՏԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ ԳԱՂՏՆԻ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նեղ անձնականս գաղտնի թող մնա Գրիգորի Հայրապետովի մոտ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ (ՆԻԿՈԼԸ` ԱԼԻԵՎԻՆ, ՎԵՐՋԻՆԻՍ` ՆԺԴԵՀԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Յա՜խք, բայց դու ինչ անկիրթ ես

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՖԵԼԻՔՍ ԹՈԽՅԱՆԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ` ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒՆ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՎ «ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ» ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Պրոֆեսոր Թոխյան, Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА