o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԱՐՁՅԱԼ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

18.10.2019 22:10 ՍՊՈՐՏ
ԴԱՐՁՅԱԼ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հերթական անգամ հույսի ալիք բարձրացրեց, ոգեւորվեց ու ոգեւորեց երկրպագուներին, իսկ հետո նույն հիասթափությունը ու գնալով ավելի մեծ չափաբաժիններով: Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում, որտեղ մեր ընտրանին ոչ-ոքի խաղաց, պարզապես անընդունելի ու անտրամաբանական էր այդօրինակ անփութությունը, որը հանգեցրեց հաղթանակի կորստին:

«Նա փոխել է անուն-ազգանուն, փոխել է իր հայրենիքը». Մարզիչը չի ուզում լսել Մելինե Դալուզյանի անունը. Hraparak

Սա այն հանդիպումներից էր, երբ բացարձակ իրավունք չունենալով այսպիսի մրցակցի դեմ խաղում միավորների կորուստ ունենալ` մեր ֆուտբոլիստները հերթական քաջագործությամբ միավորներ նվիրեցին մրցակցին, ճիշտ այն բոլոր պարտված հանդիպումների նման, որտեղ թողած միավորները հետո ճակատագրական էին լինումԼիխտենշտեյնի ընտրանուն մեր հավաքականը պարզապես թերագնահատեց, արդյունքում եղավ այն, ինչ եղավ: Այս ձախողմանը հետեւեց ֆիասկոն արդեն Ֆինլանդիայի դեմ խաղում, որում մեր ընտրանին երեք գնդակ բաց թողեց` փոխարենը չկարողանալով ոչ մի բան անել: Ֆինլանդիայի դեմ մեր հավաքականն ավելի զգոն էր խաղում, բայց խաղադաշտում թիմային խաղը զրոյական մակարդակի վրա էր, ինչն արդեն իսկ բավարար էր այսպիսի մրցակցի դեմ խաղում ձեռնունայն մնալու համար: Իհարկե, չենք կարող նաեւ մոռանալ կադրային խնդիրները, ի վերջո եկեք ընդունենք, որ յուրաքանչյուր դիրք ունի իր առաջատարը եւ համարժեք փոխարինում ոչ բոլոր դեպքերում կան: Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը իհարկե շատ ակնառու էր, չենք կարող չնկատել, որ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Մխիթարյանը խաղադաշտում վերջապես ստանձնել է որպես ավագ իր ճիշտ դերը, ու նրա բացակայության պայմաններում թիմն իսկապես առանց առաջնորդի էր: Մինչդեռ չմոռանանք, որ Մխիթարյանը եւս հավերժ չէ. նրա տարիքն ավելանում է, կարիերայի մայրամուտը՝ մոտենում: Բայց ահա փոխարինողի հույս անգամ տեսանելի չէ: Այս երկու հանդիպումները Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն անհամեմատ վատ անցկացրին` ցուցադրելով շատ անորակ խաղ, արդյունքում ԵՎՐՈ-2020, որը մի պահ այնքան իրական ու մոտ էր թվում, անհասանելի դարձավ: Հաջորդը ԱԱ 2022-ի ընտրական փուլն է, որը կմեկնարկի 2021թ.-ին: Բազմիցս խոսել ենք հավաքականի խնդիրների մասին, փաստացի քայլեր արվում են, որոշակի փոփոխություններ նկատվում են, բայց եւ այնպես հիմնական խնդիրները մնում են անլուծելի, իսկ մրցաշարերի խմբային, ընտրական փուլերը մեկը մյուսի հետեւից նույն սցենարով ու կարեւորը նույն զրոյական արդյունքով պատմության գիրկն են անցնում: Իսկ մեր հավաքականն ու երկրպագուները դարձյալ հայտնվում են կոտրած տաշտակի առաջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՈՒՅՆԵՐԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА