o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆ ՈՒՆԻ ԻՐ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՒՄ»

18.10.2019 12:36 ԻՐԱՎՈՒՆՔ 30
«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆ ՈՒՆԻ ԻՐ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՒՄ»

«Սրտանց շնորավորում եմ թերթի 30-ամյակը եւ մաղթում, երկարակեցություն: «Իրավունքում» լավ ստեղծագործական թիմ է հավաքվել, եւ թերթը կտրուկ վերելք է ապրել` հատկապես վերջին շրջանում, հասկանալի պատճառներով, որ գրավել է ընդդիմադիր դիրք` տարակարծություն ապահովելով նաեւ այլ մոտեցումներ ցուցաբերող անձանց հեղինակներին: Այսինքն` մամուլի ազատության ողջ թափով շարժվում է առաջ: «Իրավունքը» ազատ եւ անկախ Հայաստանի առաջին մամուլն է, եւ գրեթե հանրապետության տարիքին է, եւ թերթի ամբողջական հավաքածուն կարող է պատկերացում տալ այն կարեւոր իրադարձությունների մասին, որ մեր պատմության ընթացքում` այս 30 տարիներին տեղի են ունեցել Հայաստանում: Դրանով նույնիսկ թերթը կարեւորվում է պատմական առումով: Բոլոր թերթերը չէ, որ կարողանում են ժամանակի, ժողովրդի մտածողությանը, պետականաշինության ընթացքին համաքայլ ընթանալ, իսկ «Իրավունքի» զարկերակը ժողովրդի զարկերակի հետ համընկնում է` անաչառ է ու աշխատում է հնարավորինս անկողմնակալ անդրադառնալ իրադարձություններին: Լավ է, որ թերթը ավելի շատ ժողովրդի հետ է, քան` իշխանավորի, որն էլ դրդում է իշխանավորներին, պաշտոնյաներին չսխալվել: Այս առումով նաեւ դաստիարակչական մեծ նշանակություն ունի թերթը: Ուրախ եմ, որ թերթի հիմնադիր կուսակցությունը` «Սահմանադրական իրավունքը», իր անվան տերը եղավ եւ  իրավունքը պաշտպանելու օրինականությունը դարձնելով գերակայություն, այս միտումով առաջ է գնում` չխորշելով դժվարություններից ու խոչընդոտներից: Իմ աչքի առաջ է այդ շրջանը, երբ թերթերը սկսեցին տպագրվել, եւ ոչ բոլոր կուսակցությունները կարողացան իրենց թերթերը պահել, կամ ապահովել իրենց թերթի շուրջ այդ հետաքրքրությունը, որ ընթերցողը սպասի թերթի լույս ընծայվելուն: «Իրավունք» թերթը օրենքի գերակայության հանձնարարականն ունի իր  ենթատեքստում, ինչը կարեւոր է երկիր կառուցելու համար: Երբ թերթը նոր էր լույս տեսնում, երկրի ղեկավարը հայտարարում էր, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, իսկ «Իրավունքն» այն եզակի թերթերից է, որ եզակի գաղափարախոսության ուղղակի եւ անուղղակի կրողն է, իսկ ազգային գաղափարախոսությունը  յուրաքանչյուր ազգի ինքնության գիտակցական ընկալումն ու բանաձեւումն է: Եթե չկա դա, ազգը դառնում է թափառական ցեղ, բայց հենց այդ ազգային դիմագծի կարեւորագույն առանձնահատկություններից մեկը հենց մշակույթն է: Լինելով մշակույթի մարդ` կփաստեմ, որ մշակույթի գերակայության գաղափարախոսությունը կարողանում եք տանել` այդ սրտացավությունը, հոգսը վերցնելով թերթի վրա: Լուսաբանելով մշակույթի իրադարձությունները, հատկապես պրոբլեմատիկ հարցերը, սխալ կամ ճիշտ մոտեցումները, թեկուզ եւ դա լինի որոշ առումով դժվարություններ հարուցելով: «Իրավունքն» իր ողջ 30-ամյա պատմության ընթացքում բավական լուրջ խոչընդոտներ է հաղթահարել: «Իրավունքին» մաղթում եմ երկարակեցություն, մշակույթի բաժնին ուժ եւ տոկունություն, որովհետեւ մշակույթի գլխին ամպեր շատ են կուտակված»:

Մեր երկրում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների արթուն պահակն ու կենդանի վկան է

Արձակագիր, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА