o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՐԴԻՍ ՏԱՐՎԱԾ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՎ»

18.10.2019 21:50 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«ՈՐԴԻՍ ՏԱՐՎԱԾ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՎ»

- Որդիս տարված է համակարգչային խաղերով: Նա անգամ անտեսում է դասերը, դարձել է չշփվող: Ի՞նչ անեմ:

«Այս երկրում ավելի շատ սպիտակ խալաթներով մարդասպաներ կան, քան տուշոնկա գողացող»

Հարցին պատասխանում է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Հարությունյանը.

- Համակարգիչը դարձել է կյանքի անբաժանելի մասը, եւ այն կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ հոգեկան առողջության վրա: Հատկապես երեխաների, դեռահասների շրջանում ոչ սահմանափակ, անվերահսկելի օգտագործելու դեպքում այն հեշտությամբ կարող է ձեւավորել համակարգչային կախյալության: Առաջին անգամ «համակարգչային կախյալություն» տերմինը օգտագործել են ամերիկացի գիտնականները դեռեւս 20-րդ դարի 80-ական թվականներին, որի տակ հասկանում ենք համակարգչով աշխատելու կամ ժամանակ անցկացնելու պաթոլոգիկ ձգտում: Ի դեպ հայտնի է, որ համակարգչային խաղերի երկրպագուները երեխաներն են, եւ հատկապես` դեռահասները: Այս փաստը մտահոգիչ է, քանի որ նրանք հեշտությամբ են հարմարվում համակարգչային աշխարհին, որը ժամանակի ընթացքում հանգեցնում է օտարվածության եւ հոգեւոր դատարկության: Եվ հաճախ զարգանում է սոցիալական դեզադապտացիա. արտամղվում է օբյեկտիվ իրականությունը: Որպես բացասական հոգեբանական հետեւանքներ ի հայտ են գալիս ագրեսիվություն, նյարդայնություն, ասոցիալ վարք, տագնապայնություն, դասերի եւ սոցիալական հարաբերությունների նկատմամբ ուշադրության պակաս, քրոնիկական հոգնածություն, ինքնամփոփություն: Ծնողների աջակցությունը պետք է ուղղված լինի իրական պրոբլեմի հաղթահարմանը, այլ ոչ թե քննադատությանն առ այն, որ ժամանակի մեծ մասը նա անցկացնում է համակարգչի մոտ: Քննադատությունը կարող է նույնիսկ խորացնել պրոբլեմը եւ «հեռացնել» դեռահասին ծնողից:

Առողջապահության նախարարը նախաքննական մարմնի դե՞ր է ստանձնել

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА